Շավարշ Քոչարյան. Երբ Ադրբեջանը պատրաստ կլինի ճանաչել ԼՂՀ<br /> անկախութիւնը... <br />


Շավարշ Քոչարյան. Երբ Ադրբեջանը պատրաստ կլինի ճանաչել ԼՂՀ
անկախութիւնը...

  • 04-05-2010 22:00:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Երբ Ադրբեջանը պատրաստ կլինի վերադարձնել իր կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի շրջանները եւ ճանաչել ԼՂՀ անկախութիւնը, երբ կձերբազատվի միջնադարեան մտածելակերպից եւ գործելաոճից, այդ ժամանակ Բաքուն կարող է խնդրել ԼՂՀ-ին քննարկումներ ծավալել փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող հարցերի շուրջ»: Այսպիսին է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարեանի պատասխանը «Ազգ» օրաթերթի խնդրանքին պարզաբանել Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի այն յայտարարութեանը, թէ իբր «Լաչինը եւ Քելբաջարը ազատելու համար Հայաստանը ժամանակ է պահանջում Ադրբեջանից»:
  -   Քաղաքական