Երեւանում յուրօրինակ նշուեց Մամուլի ազատութեան համաշխարհային<br /> օրը` լուսանկարչական ցուցահանդէսի միջոցով<br />


Երեւանում յուրօրինակ նշուեց Մամուլի ազատութեան համաշխարհային
օրը` լուսանկարչական ցուցահանդէսի միջոցով

  • 03-05-2010 20:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 3-ին` Մամուլի ազատութեան համաշխարհային օրուայ առթիւ, Երեւանում բացուեց լուսանկարչական ցուցահանդէս` նուիրուած արտայայտուելու, խօսքի, ինֆորմացիա ստանալու ազատութեան թեմաներին: Միջուցառումը կազմակերպուել էր Ինֆորմացիայի ազատութեան կենտրոնի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալութեան, ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի երեւանեան գրասենեակների կողմից: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրոյցում նշեց միջոցառման կազմակերպիչ` Ինֆորմացիայի ազատութեան կենտրոնի տնօրէն Շուշան Դոյդոյեանը, միջոցառման նպատակն է եղել իշխանութիւնների, հանրութեան ուշադրութիւնը հրաւիրել նշուած հարցերում առկայ խնդիրների վրայ: Իսկ հասարակութեան մէջ կարծիք կայ, որ Հայաստանում մամուլը ազատ չէ եւ որ յաճախ խախտւում է մարդկանց տեղեկատուութիւն ստանալու իրաւունքը: Լուսանկարչական ցուցահանդեսին մասնակցելու համար ներկայացուած 60 հեղինակների 300 լուսանկարներից ընտրուել է 21 հեղինակի 30 լուսանկարն հեղինակները քաղաքացիներ, պրոֆեսիոնալ լուսանկարիչներ եւ լրագրողներ են: Ցուցադրուած աշխատանքների թւում էր նաեւ «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ Հայլայթս» անգլալեզու շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Յարութիւն Խաչատրեանի «Հացադուլաւոր ազատամարտիկը հանրահաւաքում» լուսանկարը: Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազօր դեսպան Մարի Յովանովիչը լրագրողների հետ զրոյցում նկատեց, որ «Ֆրիդոմ հաուս» կազմակերպութեան մամուլի ազատութեան հետազօտութեամբ Հայաստանը որակուել է որպէս «ոչ ազատ», իսկ դա նշանակում է, որ այս ուղղույթամբ աշխատանք կայ կատարելու: Ի պատասխան լուսանկարչական ցուցահանդէսի մասին հարցի, դեսպանը նշեց. «Որոշ լուսանկարներ ծիծաղելի են, որոշները մի փոքր պրովոկացիոն բնոյթ ունեն, բայց բոլոր լուսանկարներում կարեւորւում է իրազեկ լինելու գաղափարը»: Դեսպանը ընդգծեց, որ այս իրաւունքը հիմնարար իրաւունքներից մէկն է, դրա կարեւորութեան մասին է խոսում ԱՄՆ հիմնադիր հայրերից մէկը` Թոմաս Ջեֆֆերսոնի կատարած ընտրութիւնը. «որտեղ կնախընտրեիք ապրել` մի երկրում, որտեղ չկայ կառավորությո՞ւն, թէ որտեղ` ազատ մամո՞ւլ» հարցին մի առիթով Թ.Ջեֆֆերսոնը յայտարարել է, որ կնախընտրեր ապրել այնտեղ, որտեղ կայ ազատ մամուլ:
  -   Հասարակութիւն