Երեւանում յուրօրինակ նշվեց Մամուլի ազատության համաշխարհային<br /> օրը` լուսանկարչական ցուցահանդեսի միջոցով<br />


Երեւանում յուրօրինակ նշվեց Մամուլի ազատության համաշխարհային
օրը` լուսանկարչական ցուցահանդեսի միջոցով

  • 03-05-2010 20:30:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 3-ին` Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ, Երեւանում բացվեց լուսանկարչական ցուցահանդես` նվիրված արտահայտվելու, խոսքի, ինֆորմացիա ստանալու ազատության թեմաներին: Միջուցառումը կազմակերպվել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակների կողմից: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց միջոցառման կազմակերպիչ` Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը, միջոցառման նպատակն է եղել իշխանությունների, հանրության ուշադրությունը հրավիրել նշված հարցերում առկա խնդիրների վրա: Իսկ հասարակության մեջ կարծիք կա, որ Հայաստանում մամուլը ազատ չէ եւ որ հաճախ խախտվում է մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը: Լուսանկարչական ցուցահանդեսին մասնակցելու համար ներկայացված 60 հեղինակների 300 լուսանկարներից ընտրվել է 21 հեղինակի 30 լուսանկարՆ հեղինակները քաղաքացիներ, պրոֆեսիոնալ լուսանկարիչներ եւ լրագրողներ են: Ցուցադրված աշխատանքների թվում էր նաեւ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ Հայլայթս» անգլալեզու շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հարություն Խաչատրյանի «Հացադուլավոր ազատամարտիկը հանրահավաքում» լուսանկարը: Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ «Ֆրիդոմ հաուս» կազմակերպության մամուլի ազատության հետազոտությամբ Հայաստանը որակվել է որպես «ոչ ազատ», իսկ դա նշանակում է, որ այս ուղղույթամբ աշխատանք կա կատարելու: Ի պատասխան լուսանկարչական ցուցահանդեսի մասին հարցի, դեսպանը նշեց. «Որոշ լուսանկարներ ծիծաղելի են, որոշները մի փոքր պրովոկացիոն բնույթ ունեն, բայց բոլոր լուսանկարներում կարեւորվում է իրազեկ լինելու գաղափարը»: Դեսպանը ընդգծեց, որ այս իրավունքը հիմնարար իրավունքներից մեկն է, դրա կարեւորության մասին է խոսում ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկը` Թոմաս Ջեֆֆերսոնի կատարած ընտրությունը. «որտեղ կնախընտրեիք ապրել` մի երկրում, որտեղ չկա կառավորությո՞ւն, թե որտեղ` ազատ մամո՞ւլ» հարցին մի առիթով Թ.Ջեֆֆերսոնը հայտարարել է, որ կնախընտրեր ապրել այնտեղ, որտեղ կա ազատ մամուլ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play