Սոցհարցման համաձայն, Ադրբեջանի թշնամին Հայաստանն է, բարեկամը`<br /> Թուրքիան <br />


Սոցհարցման համաձայն, Ադրբեջանի թշնամին Հայաստանն է, բարեկամը`
Թուրքիան

  • 30-04-2010 20:10:00   |   |  Հասարակութիւն
ԲԱՔՈՒ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ադրբեջանցիների կարծիքով` իրենց հանդէպ ամենաթշնամաբար տրամադրուած երկիրը Հայաստանն է, ամենամեծ բարեկամը` Թուրքիան,- այսպիսին են գերմանական «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի միջոցներով PULS կազմակերպութեան` Ադրբեջանի քաղաքացիների շրջանում անցկացուած հարցման արդիւնքները: Նախագծի արդիւնքները ամփոփուել են «Ադրբեջանը 2006-2010 թթ.» գրքոյկում, որում տրուած է տարիքային եւ սոցիալական տարբեր խմբերում անցկացուած հարցումների համեմատական վերլուծութիւնը,- տեղեկացնում է «Երկիրը»: Հարցման մասնակիցներին հնարաւորութիւն է տրուել ինքնուրոյն նշել 3-ական երկիր, որոնք թշնամի կամ բարեկամ են Ադրբեջանին: Գերակշիռ մեծամասնութիւնը բարեկամ երկիր են համարում Թուրքիան, երկրորդ տեղում Ռուսաստանն է, երրորդ տեղում` Ադրբեջանի ՎՈՒԱՄ գործընկեր Վրաստանը: Համար մէկ թշնամին, ըստ հարցումների, բնականաբար, Հայաստանն է: Երկրորդ տեղում Ռուսաստանն է, երրորդ տեղում` Իրանը: Փաստորեն, եթէ Թուրքիայի նկատմամբ դրական, իսկ Հայաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքը բացարձակ բնոյթ ունի, Ռուսաստանի նկատմամբ ադրբեջանական հասարակայնութեան կարծիքը փոփոխվում է, ինչը պայմանաւորուած է երկկողմ յարաբերութիւններում կոնկրետ իրադարձություններով:
  -   Հասարակութիւն