Սոցհարցման համաձայն, Ադրբեջանի թշնամին Հայաստանն է, բարեկամը`<br /> Թուրքիան <br />


Սոցհարցման համաձայն, Ադրբեջանի թշնամին Հայաստանն է, բարեկամը`
Թուրքիան

  • 30-04-2010 20:10:00   | Ադրբեջան  |  Հասարակություն
ԲԱՔՈՒ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ադրբեջանցիների կարծիքով` իրենց հանդեպ ամենաթշնամաբար տրամադրված երկիրը Հայաստանն է, ամենամեծ բարեկամը` Թուրքիան,- այսպիսին են գերմանական «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի միջոցներով PULS կազմակերպության` Ադրբեջանի քաղաքացիների շրջանում անցկացված հարցման արդյունքները: Նախագծի արդյունքները ամփոփվել են «Ադրբեջանը 2006-2010 թթ.» գրքույկում, որում տրված է տարիքային եւ սոցիալական տարբեր խմբերում անցկացված հարցումների համեմատական վերլուծությունը,- տեղեկացնում է «Երկիրը»: Հարցման մասնակիցներին հնարավորություն է տրվել ինքնուրույն նշել 3-ական երկիր, որոնք թշնամի կամ բարեկամ են Ադրբեջանին: Գերակշիռ մեծամասնությունը բարեկամ երկիր են համարում Թուրքիան, երկրորդ տեղում Ռուսաստանն է, երրորդ տեղում` Ադրբեջանի ՎՈՒԱՄ գործընկեր Վրաստանը: Համար մեկ թշնամին, ըստ հարցումների, բնականաբար, Հայաստանն է: Երկրորդ տեղում Ռուսաստանն է, երրորդ տեղում` Իրանը: Փաստորեն, եթե Թուրքիայի նկատմամբ դրական, իսկ Հայաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքը բացարձակ բնույթ ունի, Ռուսաստանի նկատմամբ ադրբեջանական հասարակայնության կարծիքը փոփոխվում է, ինչը պայմանավորված է երկկողմ հարաբերություններում կոնկրետ իրադարձություններով:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play