Բաքւում ոստիկանութիւնը ցրել է Նաւթային ակադեմիայի դէպքերի<br /> տարելիցին նուիրուած ցույցը. կան վիրաւորներ ու ձերբակալվածներ<br />


Բաքւում ոստիկանութիւնը ցրել է Նաւթային ակադեմիայի դէպքերի
տարելիցին նուիրուած ցույցը. կան վիրաւորներ ու ձերբակալվածներ

  • 30-04-2010 18:48:00   |   |  Հասարակութիւն
ԲԱՔՈՒ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Այսօր Բաքւում ոստիկանութիւնը ցրել է Նաւթային ակադեմիայում տեղի ունեցած ահաբեկչութեան տարելիցին նուիրուած ցույցը, ակցիայի մասնակից տասնեակ երիտասարդներ ձերբակալուել են: «Ազատութիւն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայութեան վկայութեամբ` իրաւապահները փակել են դէպի Նաւթային ակադեմիա տանող ճանապարհները, երբ ուսանողների խմբերը մոտենում էին շէնքին` ծաղիկներ դնելու: Ոստիկանութեան կողմից ցույցը ցրելու ժամանակ մի քանի ուսանողներ մարմնական վնասուածքներ են ստացել: Յիշեցնենք, որ 2009 թուականի ապրիլի 30-ին Վրաստանի քաղաքացի, ազգութեամբ ադրբեջանցի Ֆարդա Գադիրովը ներխուժել էր Նաւթային ակադեմիայի շէնք եւ, աստիճաններով բարձրանալով անկանոն կրակ բացել ուսանողների եւ դասախօսների ուղղութեամբ. զոհուել էր 12, վիրաւորել` 13 մարդ: Անվտանգութեան ուժերի ձեռնարկած գործողութիւններից յետոյ ինքնասպան էր եղել նաեւ ինքը` 29-ամեայ Գադիրովը:
  -   Հասարակութիւն