Արմէն Աշոտյան. «Քանի դեռ ուշ չէ, վերադարձրեք երեխաներին<br /> դպրոցներ»<br />


Արմէն Աշոտյան. «Քանի դեռ ուշ չէ, վերադարձրեք երեխաներին
դպրոցներ»

  • 28-04-2010 21:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Քանի դեռ շատ ուշ չէ, մի խաղացեք ձեր երեխաների ճակատագրերի հետ եւ վերադարձրեք նրանց դպրոցներ, որպէսզի նրանք աւարտեն հանրակրթական դպրոցը սահմանուած ժամկէտում եւ սահմանուած պայմաններում»: Ազգային ժողով-կառավարութիւն ապրիլի 28-ի հարցուպատասխանի ժամին ծնողներին ուղղուած այսպիսի կոչով հանդէս եկաւ Հայաստանի Կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանը: Նախարարութեան կողմից Երեւանի եւ մարզերի 750 դպրոցի աւագ դասարաններում (շուրջ 43 հազար աշակերտներով) կատարուված ուսումնասիրութիւնը ի յայտ է բերել մտահոգիչ թվեր: Այսպէս, պարզուել է, որ այս ուսումնական տարուայ ընթացքում ՀՀ կրթական տարածքի հաշուառումից կորել են 3300 աշակերտ, այսինքն տարեսկզբից տարբեր շարժառիթներով դպրոցներից վերցուել են երեխաների անձնական գործերը, սակայն որեւէ այլ դպրոց կամ արտասահման նրանք չեն տեղափոխուել: «Դա դեռ ապօրինութիւն չէ, բայց համենայն դէպս, մտահոգութիվւն է առ այն, որ եթէ վերջին պահին որոշ ճարպիկ տնօրեններ, ճարպիկ ծնողներ փորձեն 3300 աշակերտների անձնական գործերով վերադառնալ դպրոցներ եւ նստեցնել իրենց երեխաներին մէկ դասարան բարձր, ապա նախազգուշացնում ենք, հետեւելու ենք մինչեւ վերջին միասնական քննութիւնը, համադրելու ենք մեր բազան Գնահատման եւ տեստավորման կենտրոնի բազայի հետ»,- յայտարարեց նախարարը: Նշենք, որ նախարարի 2009թ նոյեմբերի 26-ի հրամանով փոփոխութիւն է կատարուել Հանրակրթական դպրոցներում էքստեռն փոխադրման կարգում, որի 6-րդ կէտի համաձայն, արգելւում է «թռիչքը» հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանից 11-րդ դասարան:
  -   Հասարակութիւն