Սփիւռքի տարբեր համայնքներում երիտասարդների 30-70%-ը<br /> ամուսնանում են օտարազգիների հետ<br />


Սփիւռքի տարբեր համայնքներում երիտասարդների 30-70%-ը
ամուսնանում են օտարազգիների հետ

  • 26-04-2010 19:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սփիռք ունեցող հանրութեան մօտ խառնամուսնությունների խնդիրը դադարում է լինել անհատական եւ դառնում է ազգային, նոյնիսկ պետական հոգացութեան առարկայ: Նման կարծիք յայտնեց ապրիլի 26-ին` «Հայ ինքնութեան որակների պահպանումը խառնամուսնություններում» թեմայով գիտագործնական եկօրյա համաժողովի երկրորդ օրը «Նորավանք» ԳԿՀ-ի վերլուծաբան, փորձագէտ Սոնա Մանուսյանը` ներկայացնելով «Սփիւռքահայութեան եւ հայաստաբնակների ազգային ինքնութեան ժամանակակից միտումները սոցիալ հոգեբանական տեսանկիւնից» զեկոյցը: Նրա խօսքերով, ակնյայտ է, որ այդ երեւոյթի դէմ պայքարելն ուղղակի արգելելով ամուսնանալը, զավեշտալի է, քանի որ մարդ մարդու հետ հանդիպման պարզ իրողութիւնը երբեմն շատ աւելի ուժեղ է, քան «վիրտուալ իրականութեամբ կառուցոուած ազգային ինքնութունը»: Ուստի, ըստ փորձագետի, այս խնդիրը ոչ թէ պէտք է արմատախիլ անել, այլ ուսումնասիրել, կարգաւորել, խօսել ծաւալների եւ միտումների մասին: Պատմական գիտութիւնների թեկնածու, Հայաստանի ազգային արխիւի փոխտնօրեն Էդգար Յովհաննիսեանը հանդէս եկաւ «Հայ ազգային մտածողները եւ խառնաամուսնությունների խնդիրը» զեկույցով: Ըստ նրա, հայ իրականութեան մէջ ընտանիքի սոցիալական կազմակերպան առաջնային ձեւը եղել է նահապետական ընտանիքը, որում ձեւաւորուել եւ պահպանուել են ազգային աւանդոյթներն ու սովորոյթները, լեզուն եւ կրօնը: «Ընտանիքը հայ հասարակութեան մէջ միշտ էլ հանդիսացել է հասարակութեան կազմակերպման ամենակայուն եւ գաղափարական բջիջը: Հայկական ընտանիքը հայապահպան գործառոյթ իրականացրել է միշտ եւ շարունակում է այսօր»,- ասաց Է.Յովհաննիսեանը, յաւելելով, որ պատմութեան ընթացքում ազգերը յաճախ վերացել են ոչ թէ ոչնչացումների, այլ ձուլման միջոցով: Նա նշեց, որ խառնամուսնություններից խուսափելու խնդիրն այսօր եւս արդիական է, ինչը յատկապէս առկայ է հայկական սփիւռքում: Ըստ նրա, տարբեր հաշուարկներով, սփիւռքի տարբեր համայնքներում երիտասարդների 30-70%-ը ամուսնանում են օտարազգիների հետ: Է.Յովհաննիսեանի կարծիքով, դա մտահոգիչ ցուցանիշ է, քանի որ խառնամուսնությունների արդիւնքում ծնուած երեխաները ոչ միշտ են ունենում հայկական ինքնագիտակցութիւն; Ըստ նրա, յաճախ էլ այդ երեխաները հասարակութեան մէջ միջանկեալ դիրք են գրաւում` երկու էթնոսների եւ նրանց մշակոյթների միջեւ` լիարժեքորեն չպատկանելով ոչ մէկին, ոչ էլ միւսին: Նշենք, որ համաժողովն անցկացւում է ՀՀ սփիւռքի նախարարութեան կողմից` ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայի, Երեւանի պետական համալսարանի եւ «Նորավանք» ԳԿՀ աջակցութեամբ: Համաժողովի նպատակն է քննարկել եւ բացայայտել սփիւռքեան խառնամուսնական ընտանիքներում հայ ինքնութեան որակների պահպանման հետ կապուած դժուարութիւնները եւ հիմնախնդիրները (լեզու, աւանդոյթներ, կրօն, երեխաների դաստիարակութիւն, ընտանեկան յարաբերութիւններ, հայկական համայնքային կեանքին մասնակցութիւն, համայնքի կողմից ընդունուած լինելը):
  -   Հասարակութիւն