Բեյրութում շարունակուել են Հայոց ցեղասպանութեան 95-րդ<br /> տարելիցին նուիրուած միջոցառումները<br />


Բեյրութում շարունակուել են Հայոց ցեղասպանութեան 95-րդ
տարելիցին նուիրուած միջոցառումները

  • 26-04-2010 17:58:00   |   |  Քաղաքական
ԱՆԹԻԼԻԱՍ, 26 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 24-ին Անթիլիասի մայրավանքում մատուցուել է Հանդիսաւոր Սուրբ Պատարագ եւ հոգեհանգիստ ի յիշատակ Մեծ Եղեռնի նահատակների: Այնուհետւ մայրավանքի բակում տեղի է ունեցել ծաղկեպսակների զետեղման արարողութիւն, որին մասնակցել են քաղաքական կուսակցութիւնների եւ հայկական բազմաթիւ այլ կառոյցների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ: Լիբանանում ՀՀ դեսպանութեան կողմից Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակի մատուռի առջեւ դեսպանութեան ողջ անձնակազմի ուղեկցութեամբ ծաղկեպսակ է զետեղել ՀՀ դեսպան Աշոտ Քոչարեանը: Հայրապետական պատգամով հավաքվածներին դիմել է Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը: Այնուհետեւ կազմակերպուել է բազմահազարանոց քայլարշավ դէպի Բուրջ Համուտի մարզադաշտ հոգեւորականների, պետական այրերի, հայկական կազմակերպութիւնների ղեկավարների գլխաւորութեամբ: Համուտի մարզադաշտում կազմակերպուած հանրահաւաքում ելոյթներով հանդէս են եկել Հայոց ցեղասպանութեան ոգեկոչման մարմնի անդամներ Համբիկ Մարտիրոսեանը, Յակոբ Բագրատունին եւ պետնախարար Ադնան Հուսեյնը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութեան հաղորդագրութեան, երեկոյեան Հայ կաթողիկէ պատրիարքարանի նախաձեռնութեամբ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ ճեմարանի բակում մատուցուել է հանդիսաւոր պատարագ եւ հոգեհանգիստ նուիրուած Մեծ Եղեռնի զոհերի յիշատակին: Օրուայ առթիւ ժողովրդին պատգամը փոխանցել է հայր Նարեկ վարդապետ Լուիսյանը: Դեսպան Ա.Քոչարեանը ՀՀ դեսպանութեան անունից ծաղկեպսակ է զետեղել նաեւ պատրիարքարանի բակում գտնուող Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի յուշարձանին: «Տեր Մելքոնեան» թատերասրահում Համազգայինի Լիբանանի շրջանային վարչութեան նախաձեռնութեամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանութեան 95-րդ տարելիցի ոգեկոչմանը նուիրուած հանդիսաւոր երեկո:
  -   Քաղաքական