Վաշինգտոնում Սպիտակ տան առջեւ անցկացուել է բողոքի ակցիա<br />


Վաշինգտոնում Սպիտակ տան առջեւ անցկացուել է բողոքի ակցիա

  • 24-04-2010 21:30:00   | ԱՄՆ  |  Քաղաքական
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Վաշինգտոնում, Սպիտակ տան դիմաց, Հայոց Ցեղասպանութեան 95-րդ տարելիցին առաջին անգամ անցկացուել է բողոքի ակցիա: Այն կազմակերպել է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը: Հաւաքի մասնակիցները պահանջել են ԱՄՆ նախագահից իր ամենամեայ ուղերձում ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը: Ակցիայի մասնակիցները կրում էին հետեւեալ պաստառները. «Օբամա', կատարիր խոստումդ», «Թուրքիա', բաւական է հերքես ցեղասպանութիւնը», «Մենք արդարութիւն ենք պահանջում», «Մենք երբեք չենք մոռանա Հայոց Ցեղասպանութիւնը», «Թուրքիան դեռ թաքնվում է իր ստերի հետեւում» պահանջներն ու կարգախօսները: Վաշինգտոնում միջոցառումները շարունակուելու են նաեւ այսօր: Աւելի ուշ յայտնի դարձաւ, որ Բարաք Օբաման «ցեղասպանութիւն» բառեզրը չի արտասանել: ԱՄՆ Նախագահն արտասանել է ցեղասպանութիւն բառի հայերէն հոմանիշը` «Մեծ եղեռն»:
  -   Քաղաքական