Յունաստանում անցկացւում են Հայոց Ցեղասպանութեան 95-ամեակին<br /> նուիրուած միջոցառումներ<br />


Յունաստանում անցկացւում են Հայոց Ցեղասպանութեան 95-ամեակին
նուիրուած միջոցառումներ

  • 24-04-2010 17:30:00   |   |  Քաղաքական
ԱԹԷՆՔ, 24 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայոց ցեղասպանութեան 95-ամեակի յիշատակի եւ ոգեկոչման արարողութիւնների մեկնարկը Յունաստանի մայրաքաղաք Աթէնքում տրուեց ապրիլի 23-ի երեկոյեան: Աթէնքի Սինտագմա կենտրոնական հրապարակում կազմակերպուել է յունահայ սիրուած երգիչ Հայկ եւազըջյանի եւ Համազգային հայ կրթական եւ մշակոյթային միութեան Յունաստանի շրջանային վարչութեան երիտասարդական պարախմբերի համերգը: Հանդիսաւոր միջոցառումների եւ դրան նախորդած օրերին Սինտագմա հրապարակում նաեւ կազմակերպուել է գեղանկարչական աշխատանքների ցուցահանդէս: Տեղակայվել է տաղավար, որտեղ ցուցադրվում են տեսաժապավեններ, պատմական լուսանկարներ եւ գրքեր` յոյն հանրութեանը ցեղասպանութեան մասին աւելի լայնօրէն իրազեկելու եւ ցեղասպանութեան 95-ամեակի ոգեկոչմանը նրանց մասնակից ու հաղորդակից դարձնելու նպատակով: Ապրիլի 24-ին, Աթէնքի Նեա Զմիռնի /«Նոր Զմյուռնիա»/ թաղամասի «Զանգակ» յուշակոթողի մօտ տեղի կունենայ ցեղասպանութեան զոհերի յիշատակի ոգեկոչման արարողութիւն, իսկ ապրիլի 25-ին «Ատտիկոն» սրահում կկայանայ յիշատակի արարողութիւնների կենտրոնական ձեռնարկը: Ապրիլի 25-ին ցեղասպանութեան 95-ամեակի միջոցառումներ կանցկացուեն նաեւ Յունաստանի Սալոնիկ եւ Կոմոթինի քաղաքներում:
  -   Քաղաքական