Հունաստանում անցկացվում են Հայոց Ցեղասպանության 95-ամյակին<br /> նվիրված միջոցառումներ<br />


Հունաստանում անցկացվում են Հայոց Ցեղասպանության 95-ամյակին
նվիրված միջոցառումներ

  • 24-04-2010 17:30:00   | Հունաստան  |  Քաղաքական
ԱԹԵՆՔ, 24 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայոց ցեղասպանության 95-ամյակի հիշատակի եւ ոգեկոչման արարողությունների մեկնարկը Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տրվեց ապրիլի 23-ի երեկոյան: Աթենքի Սինտագմա կենտրոնական հրապարակում կազմակերպվել է հունահայ սիրված երգիչ Հայկ եւազըջյանի եւ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Հունաստանի շրջանային վարչության երիտասարդական պարախմբերի համերգը: Հանդիսավոր միջոցառումների եւ դրան նախորդած օրերին Սինտագմա հրապարակում նաեւ կազմակերպվել է գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես: Տեղակայվել է տաղավար, որտեղ ցուցադրվում են տեսաժապավեններ, պատմական լուսանկարներ եւ գրքեր` հույն հանրությանը ցեղասպանության մասին ավելի լայնորեն իրազեկելու եւ ցեղասպանության 95-ամյակի ոգեկոչմանը նրանց մասնակից ու հաղորդակից դարձնելու նպատակով: Ապրիլի 24-ին, Աթենքի Նեա Զմիռնի /«Նոր Զմյուռնիա»/ թաղամասի «Զանգակ» հուշակոթողի մոտ տեղի կունենա ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն, իսկ ապրիլի 25-ին «Ատտիկոն» սրահում կկայանա հիշատակի արարողությունների կենտրոնական ձեռնարկը: Ապրիլի 25-ին ցեղասպանության 95-ամյակի միջոցառումներ կանցկացվեն նաեւ Հունաստանի Սալոնիկ եւ Կոմոթինի քաղաքներում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play