Ասիական զարգացման բանկի հետ Հայաստանի կառավարութեան յարաբերութիւնները մտել են նոր փուլ


Ասիական զարգացման բանկի հետ Հայաստանի կառավարութեան յարաբերութիւնները մտել են նոր փուլ

  • 14-04-2011 17:17:43   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանն ապրիլի 14-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի պատուիրակութեանը` բանկի մասնաւոր հատուածի գծով փոխնախագահ տիկին Լակշմի Վենկատաչալամի գլխաւորութեամբ: Վարչապետը նշել է, որ վերջին շրջանում Ասիական զարգացման բանկի հետ Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան յարաբերութիւնները մտել են նոր փուլ, որը բնութագրւում է նորանոր ծրագրերով եւ ծաւալների աճով: Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի տնտեսութեան դիւերսիֆիկացմանն եւ փոքր ու միջին ձեռնարկութիւններին աջակցելուն ուղղուած ջանքերը, անդրադարձել են «Զուարթոց» միջազգային օդանաւակայանի զարգացման խնդիրներին, ինչպէս նաեւ հայկական մի շարք բանկերի հետ ԱԶԲ կողմից իրականացուող Առեւտրի ֆինանսաւորման ծրագրին: Լակշմի Վենկատաչալամը ներկայացրել է մասնաւոր հատուածի հետ Ազբ-ի համագործակցութեան ռազմավարութիւնը, որում կարեւորւում են ենթակառուցուածքների, ֆինանսական հատուածի զարգացման, շրջակայ միջավայրի պաշտպանութեան, տարածաշրջանային զարգացման ու կրթութեան հիմնախնդիրները: Այս համատեքստում անդրադարձ է կատարուել վերականգնուող էներգետիկայի ու գիւղատնտեսութեան ոլորտում համագործակցութեան հնարաւորութիւններին:
  -   Տնտեսութիւն