Աջակցութիւն գիւղացիական տնտեսութիւններին


Աջակցութիւն գիւղացիական տնտեսութիւններին

  • 14-04-2011 16:16:01   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Հաշուի առնելով ոռոգման ոլորտում ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների մեղմման անհրաժեշտութիւնը եւ նպատակ ունենալով աջակցել գիւղացիական տնտեսութիւններին, ՀՀ կառավարութիւնը ապրիլի 14-ի նիմտում որոշում է ընդունել ,սեւան-հրազդանեան ջրառէ, ,դեբեդ-աղստեւ ջրառէ եւ ,ախուրեան-արաքս ջրառէ Փբը-ներին թոյլատրել մինչեւ մայիսի 1-ն ընկած ժամանակահատուածը ոռոգելի աղակալած հողերի լուացման եւ խոնաւալիցք հաղորդելու նպատակով ինքնահոս եղանակով հաշուառուած ոռոգման ջուրը մատակարարել առանց հասոյթ ձեւաւորելու: Մայիս ամսուայ ընթացքում գետերի վարարման հետեւանքով հեղեղումը կանխելու նպատակով այդ Փբը-ներին թոյլատրուել է ջրերի վարարումը մայր ջրանցքների միջոցով բեռնաթափելու միջոցով ոռոգման ջուրը ջրօգտագործողների ընկերութիւններին մատակարարել նոյնպէս առանց հասոյթ ձեւաւորելու: ՋՕ ընկերութիւններին առաջարկուել է նշուած դէպքերում (բացառութեամբ մեխանիկական եղանակով մատակարարուող ջրի) մինչեւ 10 հա հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատոյց: Ամփոփելով հարցի վերաբերեալ ծաւալուած մտքերի փոխանակութիւնը, վարչապետ Տիգրան Սարգսեանը Ջրային տնտեսութեան պետական կոմիտէի նախագահին յանձնարարել է ՀՀ գիւղատնտեսութեան նախարարի հետ համագործակցելով ճշգրտել նշուած ծրագրերի ժամանակացոյցը, ինչպէս նաեւ գիւղացիական այն տնտեսութիւնների թիւը, որոնք, օգտուելով այս արտօնութիւնից, ոռոգման ջուրն անվճար են ստանալու: Գործադիրը հաստատել է ՀՀ արօտավայրերի եւ խոտհարքների օգտագործման կարգը, որով սահմանուած պահանջները կը նպաստեն դրանց բերքատուութեան բարձրացմանը եւ վերականգնմանը, որակական բնութագրերի եւ բնապահպանական վիճակի վատթարացման կանխմանը եւ սանիտարական պատշաճ վիճակի պահպանմանը: Այս կարգը, Տիգրան Սարգսեանի դիտարկմամբ, գիւղացիներին հնարաւորութիւն է տալու արօտավայրերից օգտուել` չվճարելով նախկին կարգով սահմանուած գումարը` իւրաքանչիւրը տարեկան մօտ 240 հազար դրամ: Վարչապետը յանձնարարել է այս որոշման բովանդակութիւնը լրատուամիջոցների աջակցութեամբ հասցնել բոլոր համայնքներ, գիւղացիական տնտեսութիւններ:
  -   Տնտեսութիւն