Հարաւային Ամերիկա կայցելեն 3 հայ նշանաւոր երգիչներ<br />


Հարաւային Ամերիկա կայցելեն 3 հայ նշանաւոր երգիչներ

  • 19-04-2010 19:39:00   |   |  Մշակոյթ
ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԷՍ, 19 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի 10-ին հայ նշանաւոր երգիչներ Արամ Գեւորգեանը, Էմմա Պետրոսեանը եւ Արսէն Գրիգորեանը կայցելեն Բուենոս Այրէս, ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ Արգենտինայում Հայաստանի դեսպանատան նախաձեռնութեամբ: Ինչպէս տեղեկացնում է sardarabad.com.ar կայքէջը, համերգները կազմակերպուել են` հաշուի առնելով Հարաւային Ամերիկայի հայկական համայնքների կարիքներն ու անհանգստութիւնները: 10-նօրյա շրջագայութեան ընթացքում երգիչները համերգներով հանդէս կգան Բուենոս Այրէսում, Կորդոբայում, Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ) եւ Սան Պաուլոյում (Բրազիլիա):
  -   Մշակոյթ