Ապրիլի 14-ին վերաբաշխում կատարելով 2011թ. պետբյուջեում, փոփոխություններ եւ լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը Հայաստանի շախմատի ակադեմիային տրամադրելու համար ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը հատկացրել է 177084.1


Ապրիլի 14-ին վերաբաշխում կատարելով 2011թ. պետբյուջեում, փոփոխություններ եւ լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը Հայաստանի շախմատի ակադեմիային տրամադրելու համար ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը հատկացրել է 177084.1

  • 14-04-2011 15:43:18   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ապրիլի 14-ին վերաբաշխում կատարելով 2011թ. պետբիւջէում, փոփոխութիւններ եւ լրացումներ` իր աւելի վաղ ընդունած որոշումներից մէկում, կառավարութիւնը Հայաստանի շախմատի ակադեմիային տրամադրելու համար ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեանը յատկացրել է 177084.1 հազար դրամ` պետական դպրոցների տարրական դասարաններում շախմատի դասաւանդման, ինչպէս նաեւ դասագրքերի եւ ուսուցչի ձեռնարկների տպագրման, շախմատային գոյքի ձեռքբերման, ուսուցիչների վէապատրաստման համար: Նախարարութեանը տրամադրուել է եւս 386100.0 դրամ` շախմատ խաղալու համար նախատեսուած սեղան եւ աթոռ ձեռք բերելու նպատակով: Շախմատի դասաւանդումը կը նպաստի կրտսեր դպրոցականների մտաւոր կարողութեան զարգացմանը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից երիտասարդների մարզային կենտրոնների ստեղծման, կրթական ու այլ ծրագրերի կազմակերպման եւ իրականացման աշխատանքներին աջակցելու նպատակով կառավարութիւնը որոշել է ՀՀ սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեան ,երիտասարդական միջոցառումների կազմակերպման կ'ենտրոնէ Պոակ-ին ամրացուած Տաւուշի մարզի Իջեւան եւ Վայոց ձորի մարզի Եղէգնաձոր քաղաքներում գտնուող շէնքը եւ տարածքը հետ վերցնել եւ անհատոյց օգտագործման իրաւունքով յանձնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին: Հիմնադրամին է նուիրաբերուել նաեւ նշուած Պոակ-ի մարզային կենտրոնների գոյքը:
  -   Հասարակութիւն