Բեյրութում ելոյթ են ունեցել Համազգայինի «Բարսեղ Կանաչյան»<br /> երաժշտական քոլեջի կիթառահարները<br />


Բեյրութում ելոյթ են ունեցել Համազգայինի «Բարսեղ Կանաչյան»
երաժշտական քոլեջի կիթառահարները

  • 15-04-2010 20:32:00   |   |  Մշակոյթ
ԲԵՅՐՈՒԹ, 15 ԱՊՐԻԼ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 14-ին Բեյրութի «Մոնո» թատերասրահում ելոյթ են ունեցել Համազգայինի «Բարսեղ Կանաչյան» երաժշտական քոլեջի կիթառահարների համոյթը: Ինչպէս տեղեկացնում է «Ազդակը», համերգին ներկայ են եղել մեծաթիւ արուեստագէտներ ու արվեստասերներ: Կիթառահարների ելոյթը սկսուել է Բախի «Մյուսեթ» ստեղծագործութեան կատարմամբ, որին մասնակցել է եւ մեծերի, եւ փոքրերի խումբը: Ապա մեծերի խումբը կատարել է Թարրեկայի «Մազուրկան», Պիացցոլայի «Լիբեր տանգոն», Լուիջիի «Ֆեստե Լարիան» եւ այլ գործեր: Նրանց կատարմամբ «Զարթնիր լաո» երգն արժանացել է ներկաների բարձր գնահատականին:
  -   Մշակոյթ