Բեյրութում ելույթ են ունեցել Համազգայինի «Բարսեղ Կանաչյան»<br /> երաժշտական քոլեջի կիթառահարները<br />


Բեյրութում ելույթ են ունեցել Համազգայինի «Բարսեղ Կանաչյան»
երաժշտական քոլեջի կիթառահարները

  • 15-04-2010 20:32:00   | Լիբանան  |  Մշակույթ
ԲԵՅՐՈՒԹ, 15 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 14-ին Բեյրութի «Մոնո» թատերասրահում ելույթ են ունեցել Համազգայինի «Բարսեղ Կանաչյան» երաժշտական քոլեջի կիթառահարների համույթը: Ինչպես տեղեկացնում է «Ազդակը», համերգին ներկա են եղել մեծաթիվ արվեստագետներ ու արվեստասերներ: Կիթառահարների ելույթը սկսվել է Բախի «Մյուսեթ» ստեղծագործության կատարմամբ, որին մասնակցել է եւ մեծերի, եւ փոքրերի խումբը: Ապա մեծերի խումբը կատարել է Թարրեկայի «Մազուրկան», Պիացցոլայի «Լիբեր տանգոն», Լուիջիի «Ֆեստե Լարիան» եւ այլ գործեր: Նրանց կատարմամբ «Զարթնիր լաո» երգն արժանացել է ներկաների բարձր գնահատականին:
Նոյյան տապան  -   Մշակույթ