Նախորդ տարի 5,1 տոկոսով աճել են «Հարաւկովկասեան երկաթուղի» Փբը-ի ցուցանիշնեհոյ


Նախորդ տարի 5,1 տոկոսով աճել են «Հարաւկովկասեան երկաթուղի» Փբը-ի ցուցանիշնեհոյ

  • 14-04-2011 15:29:22   | Հայաստան  |  Տնտեսութիւն
2010թ. թուականը կարելի է բնութագրել որպէս «Հարաւկովկասեան երկաթուղի» ՓԲԸ ենթակառուցուածքային ուղղութիւնների իրականացման եւ շուկայական ներուժի աւելացման առումով բիզնեսի օպտիմալացման տարի։ Այս մասին ապրիլի 14-ի ասուլիսում յայտնել է ընկերութեան գլխաւոր տնօրէն Շեւքետ Շայդուլլինը, յաւելելով, որ անցեալ տարի սկսուել է բիզնեսի առանձին ուղղութիւններում մրցակցային պայմաններ ստեղծելու գործընթացը։ Ըստ նրա, 2010թ. տուեալներով՝ նախորդ տարուայ համեմատ 5,1 տոկոսով աճել են «Հարաւկովկասեան երկաթուղի» Փբը-ի ցուցանիշները, բեռնա- եւ ուղեւորաշրջանառութիւնը աճել է համապատասխանաբար 3,5 եւ 46 տոկոսով։ Հիմնական գործունէութեան եկամուտների պլանը կատարուել է 5,2 տոկոսով եւ կազմել 12 մլրդ 463 մլն դրամ, միաժամանակ գործառնական ծախսերը կրճատուել են 3,2 տոկոսով՝ հասնելով 14 մլրդ 241 մլն դրամի։ 2010թ. կորուստները կազմել են 1 մլրդ դրամ, ընդ որում, դրանց հիմնական բաժինն ընկնում է բիզնես-սէգմենտին, ուղեւորատար փոխադրումներին։ «Գործունէութեան մնացած տեսակներով աշխատանքները կատարուել են շահութաբերութեան մակարդակի սահմաններում»,- նշել է Հկե-ի գլխաւոր տնօրէնը, ընդգծելով, որ 2011թ. լուրջ խնդիր է դրուել գործունէութեան բոլոր տեսակներով աւելացնել շահութաբերութիւնը 16 տոկոսով։
  -   Տնտեսութիւն