Նախորդ տարի 5,1 տոկոսով աճել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ցուցանիշները


Նախորդ տարի 5,1 տոկոսով աճել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ցուցանիշները

  • 14-04-2011 15:29:22   | Հայաստան  |  Տնտեսություն
2010թ. թվականը կարելի է բնութագրել որպես «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ենթակառուցվածքային ուղղությունների իրականացման եւ շուկայական ներուժի ավելացման առումով բիզնեսի օպտիմալացման տարի։ Այս մասին ապրիլի 14-ի ասուլիսում հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Շեւքետ Շայդուլլինը, հավելելով, որ անցյալ տարի սկսվել է բիզնեսի առանձին ուղղություններում մրցակցային պայմաններ ստեղծելու գործընթացը։ Ըստ նրա, 2010թ. տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ 5,1 տոկոսով աճել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ցուցանիշները, բեռնա- եւ ուղեւորաշրջանառությունը աճել է համապատասխանաբար 3,5 եւ 46 տոկոսով։ Հիմնական գործունեության եկամուտների պլանը կատարվել է 5,2 տոկոսով եւ կազմել 12 մլրդ 463 մլն դրամ, միաժամանակ գործառնական ծախսերը կրճատվել են 3,2 տոկոսով՝ հասնելով 14 մլրդ 241 մլն դրամի։ 2010թ. կորուստները կազմել են 1 մլրդ դրամ, ընդ որում, դրանց հիմնական բաժինն ընկնում է բիզնես-սեգմենտին, ուղեւորատար փոխադրումներին։ «Գործունեության մնացած տեսակներով աշխատանքները կատարվել են շահութաբերության մակարդակի սահմաններում»,- նշել է ՀԿԵ-ի գլխավոր տնօրենը, ընդգծելով, որ 2011թ. լուրջ խնդիր է դրվել գործունեության բոլոր տեսակներով ավելացնել շահութաբերությունը 16 տոկոսով։
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play