Կայացաւ իսպանահայ տենոր Վահրամ Թադեւոսյանի համերգը Երեւանում<br />


Կայացաւ իսպանահայ տենոր Վահրամ Թադեւոսյանի համերգը Երեւանում

  • 14-04-2010 21:30:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Երեւանի «Արամ Խաչատրեան» համերգասրահում կայացաւ իսպանահայ տենոր Վահրամ Թադեւոսյանի համերգը: Թադեւոսյանին նվագակցում էր Հայաստանի պետական կամերային նուագախումբը` դիրիժոր Վարդան Յակոբեանի ղեկավարութեամբ: Երգիչը համերգը բացեց Մակար Եկմալեանի «Օրհնյալ է Աստուած Քրիստոս պատարագյալ» երգով: Հնչեցին ինչպէս համաշխարհային, այնպէս էլ հայ դասական ստեղծագործութիւններ: «Շատ կարեւոր է, որ սփիւռքում ապրած հայ տաղանդաւոր երիտասարդները հոգեւոր կամրջով կապուեն հայրենիքի հետ, իրենց ներուժը բերեն, իրենց աջակցութիւնը ցոյց տան հայկական մշակոյթին»,- նշել է ՀՀ Սփիւռքի նախարարութեան համահայկական ծրագրերի վարչութեան մշակոյթային, սպորտի եւ երիտասարդական ծրագրերի բաժնի պետ Նադյա Անտոնեանը: «Վահրամ Թադեւոսեանը իր հիասքանչ եւ անկրկնելի կատարումներով, եւրոպական, հայ դասական եւ ժողովրդական բարձրագոյն երգարվեստով գերել է ֆրանսիացիներին, իտալացիներին, գերմանացիներին, ինչպէս նաեւ մեր հայրենակիցներին, որոնք այդ երգերի շնչով եւ հոգեբանութեամբ ոգեւորված կգոյատեւեն ընդմիշտ` աշխարհի որ ծայրում էլ ապրելիս լինեն: Այս ամէնի հետ նա աշխարհին է ներկայացնում նաեւ հայոց երգի դարաւոր պատմութիւնը», - ասուած է Հայաստանի պատւոյ հիւպատոս Լուիս Բարբարա Զապատերոյի ուղերձում: ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի հրամանով, ով եւս ներկայ էր համերգին, Թադեւոսեանը պարգեւատրուեց նախարարութեան պաատվոգրով` հայ ինքնութեան պահպանմանը, հայ մշակոյթի զարգացմանը նպաստելու եւ հայ մաշկույթը լաւագոյնս ներկայացնելու համար:
  -   Մշակոյթ