Օրհնուել եւ օծվել է Հալլեի Սուրբ Յարութիւն հայկական եկեղեցին<br />


Օրհնուել եւ օծվել է Հալլեի Սուրբ Յարութիւն հայկական եկեղեցին

  • 13-04-2010 20:40:00   |   |  Հասարակութիւն
ՀԱԼԼԵ, 13 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Գերմանիայի Հայոց Առաջնորդարանը եւ Սաքսոնիա-Անհալթի Հայ Համայնքը (նստավայրը` Հալլե) ուրախութեամբ տեղեկացնում են, որ ապրիլի 17-ին եւ 18-ին տեղի է ունենալու Գերմանիայի Հալլե քաղաքի Սուրբ Յարութիւն հայկական եկեղեցու օրհնութեան եւ օծման արարողութիւնը: Ինչպէս հաղորդում են Գերմանիայի հայոց առաջնորդութեան մամլոյ ծառայութիւնից, օծման արարողութիւնը հանդիսապետելու է գերմանահայոց առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչեանը` Երեւանի Պետական Համալսարանի Աստուածաբանական Ֆակուլտետի դեկան Անուշաւան Եպիսկոպոս Ժամկոչեանի մասնակցութեամբ: Պետական, հասարակական եւ միջեկեղեցական զանազան հիւրերի թւում, օծման հանդիսութեանը ներկայ է գտնուելու նաեւ Հալլե քաղաքի գլխաւոր քաղաքապետ Տիկին Դագմար Սցաբադոսը:
  -   Հասարակութիւն