Օրհնվել եւ օծվել է Հալլեի Սուրբ Հարություն հայկական եկեղեցին<br />


Օրհնվել եւ օծվել է Հալլեի Սուրբ Հարություն հայկական եկեղեցին

  • 13-04-2010 20:40:00   | Գերմանիա  |  Հասարակություն
ՀԱԼԼԵ, 13 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Գերմանիայի Հայոց Առաջնորդարանը եւ Սաքսոնիա-Անհալթի Հայ Համայնքը (նստավայրը` Հալլե) ուրախությամբ տեղեկացնում են, որ ապրիլի 17-ին եւ 18-ին տեղի է ունենալու Գերմանիայի Հալլե քաղաքի Սուրբ Հարություն հայկական եկեղեցու օրհնության եւ օծման արարողությունը: Ինչպես հաղորդում են Գերմանիայի հայոց առաջնորդության մամլո ծառայությունից, օծման արարողությունը հանդիսապետելու է գերմանահայոց առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը` Երեւանի Պետական Համալսարանի Աստվածաբանական Ֆակուլտետի դեկան Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի մասնակցությամբ: Պետական, հասարակական եւ միջեկեղեցական զանազան հյուրերի թվում, օծման հանդիսությանը ներկա է գտնվելու նաեւ Հալլե քաղաքի գլխավոր քաղաքապետ Տիկին Դագմար Սցաբադոսը:
Նոյյան տապան  -   Հասարակություն