«ԳԱԼԱ» հեռուստաընկերութեան նոր սարքավորումների մաքսային<br />
ձեւակերպումների հարցով ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանը դիմել է<br />
ՀՀ Պետեկամուտների կոմիտէի նախագահին<br />
«ԳԱԼԱ» հեռուստաընկերութեան նոր սարքավորումների մաքսային
ձեւակերպումների հարցով ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանը դիմել է
ՀՀ Պետեկամուտների կոմիտէի նախագահին
13-04-2010 20:32:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պետական եկամուտների
կոմիտէի Շիրակի տարածաշրջանային մաքսատան պետը Գիւմրիի «ՉԱՊ»
ՍՊԸ-ի գործադիր տնօրենին ապրիլի 7-ին պաշտօնապէս տեղեկացրել է, որ
«ԳԱԼԱ» հեռուստաընկերութեան տեխնիկական վերազինման ժամանակացույցին
համապատասխան ներկրուած նոր տեխնիկական սարքավորումների մաքսային
ձեւակերպումների կասեցումը կատարուել է ՊԵԿ-ի Գիւմրիի տարածքային
հարկային տեսչության գրութեան հիման վրայ:
Նշուածի կապակցութեամբ ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն
Յարութիւնեյանը դիմել է ՀՀ Պետեկամուտների կոմիտէի նախագահին`
խնդրելով յայտնել, թէ որ իրաւական ակտի հիման վրայ են հարկային
տեսչության գրութեան եւ տեղեկանքի համաձայն պաշտօնատար անձի կողմից
կասեցուել Գիւմրիի «ՉԱՊ» ՍՊԸ-ին պատկանող բեռի մաքսային
ձեւակերպումները: «Եթէ չկայ նման իրաւական ակտ, միջոցներ ձեռնարկել
ՍՊԸ-ի իրաւունքները վերականգնելու կապակցութեամբ եւ արդիւնքների
մասին տեղեկացնել ինձ»,- ասուած է Ա.Յարութիւնեանի պաշտօնական
գրութիւնում: