«ԳԱԼԱ» հեռուստաընկերության նոր սարքավորումների մաքսային<br /> ձեւակերպումների հարցով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է<br /> ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահին<br />


«ԳԱԼԱ» հեռուստաընկերության նոր սարքավորումների մաքսային
ձեւակերպումների հարցով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է
ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահին

  • 13-04-2010 20:32:00   | Հայաստան  |  Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պետական եկամուտների կոմիտեի Շիրակի տարածաշրջանային մաքսատան պետը Գյումրիի «ՉԱՊ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենին ապրիլի 7-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության տեխնիկական վերազինման ժամանակացույցին համապատասխան ներկրված նոր տեխնիկական սարքավորումների մաքսային ձեւակերպումների կասեցումը կատարվել է ՊԵԿ-ի Գյումրիի տարածքային հարկային տեսչության գրության հիման վրա: Նշվածի կապակցությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահին` խնդրելով հայտնել, թե որ իրավական ակտի հիման վրա են հարկային տեսչության գրության եւ տեղեկանքի համաձայն պաշտոնատար անձի կողմից կասեցվել Գյումրիի «ՉԱՊ» ՍՊԸ-ին պատկանող բեռի մաքսային ձեւակերպումները: «Եթե չկա նման իրավական ակտ, միջոցներ ձեռնարկել ՍՊԸ-ի իրավունքները վերականգնելու կապակցությամբ եւ արդյունքների մասին տեղեկացնել ինձ»,- ասված է Ա.Հարությունյանի պաշտոնական գրությունում:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play