Ամփոփուեցին ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական եւ տեխնիկական գիտութիւնների բաժանմունքի 2010թ.-ի գիտական գործունէութեան արդիւնքնեհոյ


Ամփոփուեցին ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական եւ տեխնիկական գիտութիւնների բաժանմունքի 2010թ.-ի գիտական գործունէութեան արդիւնքնեհոյ

  • 14-04-2011 13:45:19   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ապրիլի 14-ին ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական եւ տեխնիկական գիտութիւնների բաժանմունքի 2010թ. գիտական գործունէութեան արդիւնքներն ամփոփեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Նորայր Առաքէլեանը: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ ԳԱԱ տեղեկատուական-վերլուծական կենտրոնից։ Բաժանմունքն իր կազմում ընդգրկում է Մաթեմատիկայի, Մեխանիկայի, Ինֆորմատիկայի եւ աւտոմատացման պրոբլեմների ինստիտուտները, ինչպէս նաեւ ,հիդրոմեխանիկայի եւ վիբրոտեխնիկայի բաժինէ Փբը-ն: Բաժանմունքի գիտաշխատողնէը 2010 թուին տպագրել են 255 յօդուած, որոնցից 88-ը` արտասահմանում: Տպագրուել է նաեւ 2 մենագրութիւն եւ 1 ժողովածու: Բաժանմունքի ինստիտուտները կազմակերպել են մի շարք գիտաժողովներ, այդ թւում` Ռուս-հայկական երրորդ խորհրդակցութիւնը` նուիրուած մաթեմատիկական ֆիզիկայի, կոմպլեքս անալիզի եւ յարակից հարցերին, «Հոծ միջավայրի մեխանիկայի արդի պրոբլեմներ» միջազգային գիտաժողովը, Հայկական «Ազգային գրիդ նախաձեռնութիւն» հանդիպումը եւ խորհրդակցութիւնը, «Ինֆորմացիայի տեսութեան կիրառութիւններ, կոդաւորում եւ անվտանգութիւն» միջազգային խորհրդակցութիւնը, «Համակարգչային հանրահաշիւ գիտական հաշուարկներում. 2010» գիտաժողովը, «Հայաստանում գիտահետազօտական է-ինֆրակառուցուածքի ներկան եւ ապագան» աշխատանքային գիտաժողովը: Բաժանմունքի մասնագիտութիւններով հրատարակւում են հետեւեալ ամսագրերը` «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. մաթեմատիկա», «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. մեխանիկա», «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. տեխնիկական գիտութիւններ»: Բաժանմունքի ինստիտուտներում իրականացուել են միջազգային ֆինանսաւորմամբ մի շարք դրամաշնորհային ծրագրեր ISTC, EU FP7, CNRS-Armenia, ANSEF եւ այլ դոնոր կազմակերպութիւնների աջակցութեամբ:
  -   Հասարակութիւն