Երեւանում անցկացւում է Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ<br /> տնտեսական համագործակցութեան միջկառավարական յանձնաժողովի երկրորդ<br /> նիստը<br />


Երեւանում անցկացւում է Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ
տնտեսական համագործակցութեան միջկառավարական յանձնաժողովի երկրորդ
նիստը

  • 07-04-2010 19:52:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 7-ին Երեանում մեկնարկեց Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ տնտեսական համագործակցութեան միջկառավարական յանձնաժողովի երկրորդ նիստը: Երկօրեայ նիստում կքննարկուեն Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցութեան, իրավապայմանագրային զարգացմանը վերաբերող խնդիրները, ինչպէս նաեւ ստանդարտացման եւ պետական վերահսկողութեան, գիւղատնտեսութեան, գիտութեան, կրթութեան ոլորտներում համագործակցութեան հնարաւորութիւնները: Յանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանը, իսկ թուրքմենական կողմի` Թուրքմենստանի փոխվարչապետ Խըդըր Սափարալիեւը: Ըստ Ա.Մովսիսեանի, Հայաստանը կարեւորում է ԱՊՀ բոլոր երկրների հետ համագործակցութիւնը: Թուրքմենստանի հետ Հայաստանի համագործակցութիւնը հիմնուած է փոխհամաձայնության եւ բարիդրացիական յարաբերութիւնների վրայ: Ա.Մովսիսեանը նշեց, որ երկու պետութիւնները որեւէ հարցի շուրջ տարաձայնութիւններ չունեն, ինչը հիմք է հանդիսանում համագործակցութիւնը փոխշահավետ զարգացնելու համար: Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալները, ըստ նախարարի, բաւարար մակարդակի վրայ չեն: Նա վստահութիւն յայտնեց, որ միջկառավարական յանձնաժողովի նիստը նոր ներուժ կհաղորդի համագործակցութեան զարգացմանը: Խ.Սափարալիեւը նշեց, որ նախորդ նիստից անցել է մէկ տարի, եւ արդէն կարելի է խօսել արդյունքերի մասին: Ըստ նրա, որոշակի աշխատանք է կատարուել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերն ընդլայնելու եւ զարգացնելու ուղղութեամբ: Խ.Սափարալիեւի խօսքերով, բաւական ակտիւ աշխատանք է տարւում երկու երկների մշակոյթի, կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնների, պետական համալսարանների, առեւտարաարդյունաբարական պալատների միջեւ համագործակցութիւնը զարգացնելու ուղղութեամբ: Նիստի շրջանակներում ապրիլի 8-ին ՀՀ կառավարութեան Ընդունելությունների տանը կկազմակերպուի հայկական եւ թուրքմենական ապրանքների ցուցահանդէս-վաճառք, ինչպէս նաեւ բիզնես-ֆորում: Կողմերը պայմանաւորուեցին յանձնաժողովի երրորդ նիստն անցկացնել Աշխաբադում 2011թ.-ին:
  -   Տնտեսութիւն