Բրիտանական հիւանդանոցների հիւանդները մեռնում են սովից<br />


Բրիտանական հիւանդանոցների հիւանդները մեռնում են սովից

  • 09-04-2009 17:40:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007 թուականին Մեծ Բրիտանիայի պետական հիւանդանոցներում թերսնումից մահացել են վերջին տասնամեակում ռեկորդային թւով հիւանդներ` 242 մարդ, հաղորդում է Medportal.Ru-ն: 1997 թուականին նման մահերը եղել են 209-ը: Ընդամէնը 1997 թուականից մինչեւ 2007 թուվականը սովից վախճանուել է 2311 հիւանդ: Բրիտանական հիւանդանոցներում աւելի յաճախ թերսնման զոհ են դառնում տարեցները: Ուտելիքը հիւանդանոցներում այնքան անհամ է, որ հիւանդները հրաժարվում են նրանից. ամէն տարի 11 մլն. բաժին ուտելիք է մնում ձեռք չտուած: Այդուամենայնիւ, բարդ է պատկերացնել մի իրավիճակ, երբ սովից մահացող մարդը հրաժարուի անհամ սննդից: Շատ աւելի ճշմարտանման է թւում մէկ այլ պատճառ. յաճախ ուտելիքով սպասքը դնում են սահմանափակ հնարաւորութիւններով տարեց հիւանդներից հեռու: Ընդ որում բուժքոյրերը եւ հիվանդապահները յայտարարում են, որ իրենք չափազանց զբաղուած են, որպէսզի կերակրեն հիւանդներին:
  -   Միջազգային