«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը դադարեցրել է<br /> Հայաստանում շինարարական աշխատանքների ֆինանսավորումը<br />


«Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը դադարեցրել է
Հայաստանում շինարարական աշխատանքների ֆինանսավորումը

  • 08-04-2009 19:50:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամը Հայաստանում հիմնականում անդրադառնում է 2 ոլորտի` հայաստանեան ծրագրի ֆիզիկական իրականացմանն ու դրա կապին կորպորացիայի ցուցանիշների իրականացման հետ` ներառեալ կոռուպցիայի դէմ մղած պայքարը: Այս մասին «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի Հայաստանեան ծրագրի իրականացման հեռանկարները» խորագրով ապրիլի 8-ին կազմակերպուած քննարկման ժամանակ յայտարարեց ՀՄԿ-ի Հայաստանի ծրագրի տնօրէն Ալեքս Ռասինը: Անդրադառնալով Հայաստանում իրականացyող ծրագրի նպատակների, կատարած աշխատանքի համապատասխանությանը ՀՄԿ-ի չափանիշներին ու պահանջներին, Ա.Ռասինը նշեց. «Հայաստանն այդ մի քանի ցուցանիշներով անյաջողութեան է մատնուել: Անցեալ տարուայ մարտի 1-ի ողբերգական դէպքերից յետոյ Միացեալ Նահանգների ներկայացուցիչները մշտական երկխօսութիւն են ունեցել Հայաստանի կառավարութեան ներկայացուցիչների հետ, որ հասկանան, թէ ինչ շոշափելի միջոցառումներ են ձեռնարկել իրավիճակը շտկելու համար»: Ըստ Ա.Ռասինի, այս առիթով մտավախությունններ ունենալով` կորպորացիան կասեցրել է ամբողջ շինարարական աշխատանքների ֆինանսավորումը. մասնաւորապէս, խօսքը վերաբերում է գիւղական ճանապարհաշինութեան համար յատկացուած գումարներին: Նա նշեց, որ Հայաստանի կառավարութիւնն առաջարկել է մօտ 16,8 մլն դոլարի սեփական միջոցներ ներդնել ճանապարհահատվածների վերանորոգումն աւարտելու համար: Նշենք, որ կառավարութեան կողմից տրամադրուած 16,8 մլն դոլարը դեռ չի իրացուել, եւ շինարարական աշխատանքները շարունակւում են: Դրանք նախատեսւում է աւարտել մինչեւ 2010թ.-ի յունիսը:
  -   Տնտեսութիւն