Մինսկի մետրօյի ահաբեկութիւնը բացայայտուած է


Մինսկի մետրօյի ահաբեկութիւնը բացայայտուած է

  • 14-04-2011 10:30:22   |   |  Միջազգային
Բելոռուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն յայտարարել է, որ Մինսկի մետրօյի ահաբեկութիւնը բացայայտուած է, իսկ յանցագործները՝ ձերբակալուած: Այժմ փնտրւում են յանցագործութեան պատուիրատուները: «Չէկիստները եւ ոստիկանները մի քանի ժամում հասցրեցին բացայայտել յանցագործութիւնը եւ մինչը ժամը 9-ը (ապրիլի 12-ին) նրանք առանց աւելորդ աղմուկի եւ քաշքշուկի ձերբակալեցին յանցագործներին»,- ասել է Ա.Լուկաշենկոն, նշելով, որ ձերբակալուածներն արդէն խոստովանել են իրենց մեղքը: Ա.Լուկաշենկոն յանձնարարել է քննիչներին կարճ ժամկէտներում գործը դատարան յանձնել:
  -   Միջազգային