Երեւանում մեկնարկեց «Տարածաշրջանային համագործակցութեան<br /> խթանում տեղեկատուական տեխնոլոգիաների միջոցով» երկօրեայ<br /> համաժողովը<br />


Երեւանում մեկնարկեց «Տարածաշրջանային համագործակցութեան
խթանում տեղեկատուական տեխնոլոգիաների միջոցով» երկօրեայ
համաժողովը

  • 02-04-2009 15:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ապրիլի 2-ին Երեւանում աշխատանքն սկսեց «Տարածաշրջանային համագործակցութեան խթանում տեղեկատուական տեխնոլոգիաների միջոցով» խորագրով համաժողովը` Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Թուրքիայի տեղեկատուական եւ հեռահաղորդակցության (ՏՀՏ) ոլորտի ներկայացուցիչների մասնակցութեամբ: Ինչպէս համաժողովի բացման խօսքում նշեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահէ Դանիելեանը, համաժողովը Երեւանում է անցկացւում Սեւծովեան տնտեսական համագործակցութեան կազմակերպութիւնում (BSEC-ՍԾՏՀ) Հայաստանի կիսամեայ նախագահութեան շրջանակներում: Միջոցառման նախապատրաստական աշխատանքներն սկսուել են մէկ տարի առաջ: Ըստ նրա, նշուած թեմայով համաժողովի անցկացման առաջին ազդակներից էր այն, որ տեղեկատուական տեխնոլոգիաների զարգացումը կարեւոր թեմա է դիտարկւում ամբողջ աշխարհում: Բացի այդ, ՀՀ կառավարութիւնը երկրում ՏՏ բնագաւառի յաջողութիւնները համարում է որպէս Հայաստանի գերազանցութեան կենտրոն դառնալու հիմք: Տեղեկացվեց, որ ՀՀ կառավարութիւնը ՏՏ ոլորտի համար առաջնային է համարում էլեկտրոնային կառավարման, տեղեկատուական հասարակութեան (նաեւ` դպրոցների էլեկտրռնային փոխկապակցման, էլեկտրոնային կրթութեան) զարգացումը, «Համակարգիչ` բոլորի համար» ծրագրի իրականացումը: Վ.Դանիելեանը յաւելեց, թէ ՀՀ կառավարութիւնը գտնում է, որ ապագայում Հայաստանի ՏՏ եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտները կարող են դառնալ «մեծ լաբորատորիա գլոբալ շուկաների համար»: Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Էկոնոմիկայի, Արտաքին գործերի նախարարութիւնները եւ «Ձեռնարկութիւնների ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ): Վերջինիս տնօրէն Բագրատ Ենգիբարյանի խօսքերով, ՏՏ ոլորտը ամբողջ աշխարհում լուրջ վնասներ է կրել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով: Նա ՏՏ ոլորտում փորձի փոխանակումը եւ համագործակցութիւնը կարեւորեց այն առումով, որ ՏՏ-ի նկատմամբ նոր մօտեցումների կիրառումը այլ ոլորտներին կընձեռի ծախսերի կրճատման միջոցով ճգնաժամի հետեւանքները մեղմելու հնարաւորութիւն: Ըստ Բ.Ենգիբարյանի, Հայաստանի ՏՏ ոլորտի ճիշտ շուկայական թիրախներ ընտրած ընկերություններն ունեն նաեւ արտադրութեան եւ աշխատատեղերի աճ: Նա կարեւորեց հայկական ՏՏ ձեռնարկութիւնների յետագայ մուտքը նոր շուկաներն նշելով, որ, ՀՀ վարչապետի յանձնարարականով, պետական պատկան մարմինները` մասնաւոր հատուածի հետ համատեղ, մշակում են նշուած ձեռնարկութիւնները նոր շուկաներում վերադիրքաւորելու մեխանիզմներ: Նրա գնահատմամբ, Հայաստանի ՏՏ ոլորտի մրցակցային ամենամեծ առաւելութիւնը մտաւոր ներուժն է եւ աշխատուժի յարաբերականօրէն էժան գինը: «Տարածաշրջանային համագործակցութեան խթանում տեղեկատուական տեխնոլոգիաների միջոցով» համաժողովի (կաւարտուի ապրիլի 3-ին) աշխատանքերի շրջանակն ընդգրկում է «Ճգնաժամի ազդեցութիւն/ ՏՏ աութսորսինգ/ Վաճառքի խթանում», «Երկրների ՏՏ քաղաքականութիւն/ Էլեկտրոնային հասարակութիւն» եւ «ՏՏ կրթութիւն/ աշխատուժի զարգացում» բաժինները:
  -   Տնտեսութիւն