Ռուսական խոշոր հեռուստաալիքները դադարեցրել են հեռարձակումը<br /> Բելոռուսիայում<br />


Ռուսական խոշոր հեռուստաալիքները դադարեցրել են հեռարձակումը
Բելոռուսիայում

  • 01-04-2009 18:26:00   |   |  Միջազգային
ՄԻՆՍԿ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսական «ՌԵՆ ՏՎ», «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց», «ՏՎՑ-Ինտերնեյշնլ», «ՌՏՌ-Պլանետա» եւ «ՆՏՎ-Միր» հեռուստաալիքները հանուել են Բելոռուսիայի կաբելային հեռարձակման ցանցից, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: «ԶԼՄ-ների մասին նոր օրէնքն ուժի մէջ մտնելուց յետոյ նրանք Բելոռուսիայի տարածքում հեռարձակման արտօնութիւն չեն ստացել: Մասնաւորապէս, ԶԼՄ-ների մասին օրէնքում յստակ ամրագրուած է, որ հեռուստատեսային ալիքները պէտք է առաջիկայ երեք ամսուայ ընթացքում ստանան երկրի տարածքում հեռարձակման թույլտվություն: Այդ աշխատանքը այս հեռուստաալիքների ներկայացուցիչները չեն արել»,- յայտնել են Բելոռուսիայի տեղեկատուութեան նախարարութիւնում` աւելացնելով, որ «ոչ մի քաղաքական աստառ այդ ալիքների հեռարձակման անջատման մէջ չկայ»: Միաժամանակ նախարարութիւնում չեն ճշտել, հնարաւոր է արդեօք այդ հեռուստաալիքների հեռարձակման վերականգնումը Բելոռուսիայի տարածքում:
  -   Միջազգային