Իրաքի կառավարութիւնը ծրագրում է ԱՄՆ-ից գնել Ֆ-16<br /> կործանիչների խոշոր խմբաքանակ<br />


Իրաքի կառավարութիւնը ծրագրում է ԱՄՆ-ից գնել Ֆ-16
կործանիչների խոշոր խմբաքանակ

  • 01-04-2009 15:12:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի կառավարութիւնը ծրագրում է ԱՄՆ-ից գնել Ֆ-16 կործանիչների մեծ խմբաքանակ: Այս մասին «Ռոյտեր» լրատուական գործակալութեանը յայտնել է այցով Վաշինգտոնում գտնուող Իրաքի ՌՕՈՒ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անվար Ահմեդը: Ըստ նրա, առաջին 18 ինքնաթիռների ձեռք բերման պայմանագիրը նա հոյս ունի ստորագրել արդէն այս տարի: Ընդամէնը, նրա ներկայացրած տուեալների համաձայն, Բաղդադի իշխանութիւնները կցանկանային մինչեւ 2020 թուականն ստանալ մօտ 96 Ֆ-16 կործանիչներ, որոնք արտադրում է «Լոքհիդ-Մարտին» կորպորացիան: «Այդ ինքնաթիռները մեզ հարկաւոր են երկրի պաշտպանութեան համար»,- յայտարարել է Իրաքի ՌՕՈՒ հրամանատարը: Իրաքի անվտանգութեան համար հաւանական սպառնալիքների թւում նա նշել է Իրանը եւ Սիրիան: ԱՄՆ-ի վարչակազմը կանխավ արդէն ծանուցել է Կոնգրեսին Իրաքին մօտաւորապէես 9 մլրդ դոլարի տարատեսակ սպառազինություններ վաճառելու մտադրութեան մասին: Ի թիւս այն տեխնիկայի, որ ԱՄՆ-ը կմատակարարի Իրաքին, Մ1Ա1 «Աբրամս» ծանր տանկեր, ուղղաթիռներ, ռազմափոխադրական օդանավեր են:
  -   Միջազգային