Բարաք Օբաման սկսում է իր առաջին Եւրոպական շրջագայությունը<br />


Բարաք Օբաման սկսում է իր առաջին Եւրոպական շրջագայությունը

  • 31-03-2009 16:31:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 31 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի եւրոպական առաջին ուղեւորությունն սկսւում է Մեծ Բրիտանիայից, որտեղ նա կժամանի երեքշաբթի երեկոյեան, լրագրողներին յայտնել է Սպիտակ տան մամլոյ քարտուղար Ռոբերտ Գիբսը: Չորեքշաբթի ծրագրուած են ԱՄՆ-ի նախագահի երկկողմ հանդիպումները Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Չինաստանի ղեկավարների հետ: Նոյն օրը Օբաման հանդիպումներ կունենայ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցութեան առաջնորդ Դեյվիդ Կամերոնի եւ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ: Հինգշաբթի ԱՄՆ-ի նախագահը կմասնակցի G-20-ի գագաթնաժողովի աշխատանքին, իսկ յետոյ կմեկնի Ստրասբուրգ, որտեղ կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Այնտեղից ուրբաթ օրը Օբաման ուղղաթիռով կուղեւորուի գերմանական Բադեն-Բադեն, որտեղ նրան կդիմաւորի ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը: Սպասւում է, որ կիրակի ԱՄՆ-ի նախագահը կլինի Պրահայում, որտեղ նա հանդիպում կանցկացնի Եւրոպական միութեան ղեկավարութեան հետ: Օբաման նաեւ կհանդիպի Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի, նախկին վարչապետ Միրեկ Տոպոլանեկի եւ հանրապետութեան նախկին նախագահ Վացլավ Յաւելի հետ: Կիրակի օրը Օբաման կժամանի Թուրքիայի մայրաքաղաք Անկարա եւ ելոյթ կունենայ թուրքական խորհրդարանում:
  -   Միջազգային