Իսրայելի օդուժը հարուած է հասցրել Սուդանի՞ն<br />


Իսրայելի օդուժը հարուած է հասցրել Սուդանի՞ն

  • 26-03-2009 16:43:00   |   |  Միջազգային
ԹԵԼ ԱՒԻՒ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի օդուժը յունուարին Սուդանում ռազմական բեռ փոխադրող պահակախմբին հարուածներ է հասցրել այն ժամանակ, երբ Իսրայելի պաշտպանութեան ուժերը ռազմական գործողութիւններ էին իրականացնում Գազայի յատուածում «Համաս» խմբաւորման զինյալների դէմ: Այս մասին հաղորդում է Jerusalem Post թերթը` վկայակոչելով ամերիկեան CBS հեռուստաընկերութեան անանուն աղբիւր: «Իսրայելական հետախուզութիւնը պարզել է, որ զենքը Սուդանով տեղափոխւում էր Եգիպտոսի հիւսիս, որպէսզի յետոյ Սինայի թերակղզով մաքսանենգ ճանապարհով այն ուղարկվեր Գազայի հատուած»,- նշել է աղբիւրը: Ըստ նրա, 2009 թուականի յունուարին Իսրայելի ռազմաօդային ուժերը Սուդանում ռմբակոծել են «Համասի» համար նախատեսուած Սուդանով անցնող ռազմական բեռով պահակախումբը: Հարուածի արդիւնքում զոհուել է 39 մարդ, այրուել 17 բեռնատար:
  -   Միջազգային