ԱՄՆ-ը խօստովանել է միջուկային զէնքի առկայութիւնն<br /> Իսրայելում<br />


ԱՄՆ-ը խօստովանել է միջուկային զէնքի առկայութիւնն
Իսրայելում

  • 20-03-2009 15:40:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի զինվորականները առաջին անգամ կիսապաշտօնական ձեւով խօստովանել են, որ Իսրայելը միջուկային զէնք ունի: «Այդ եզրակացութիւններն առկայ են նոր միայն գաղտնազերծուած ԱՄՆ-ի պաշտպանութեան նախարարութեան զեկոյցում: Զեկոյցը պատրաստուել է ԱՄՆ-ի Միացեալ հրամանատարութեան կողմից, այն կոչւում է «Մարտահրաւէրներն ու հետեւանքները ապագայի Միացեալ ուժերի համար»,- ասւում է Washington ProFile միջազգային լրատուական գործակալութեան հաղորդման մէջ: Զեկոյցում վերլուծւում են համաշխարհային քաղաքականութեան, պաշտպանութեան, տնտեսութեան, էներգետիկայի, էկոլոգիայի եւ ժողովրդագրութեան (մասնաւորապէս, նշւում է, որ Ռուսաստանի բնակչությոնը տարեկան կրճատւում է 0,5%-ով) տարբեր տրենդներ, որոնք կարող են ազդել խնդիրների վրայ, որ ծառացած են ԱՄՆ-ի Զինուած ուժերի առջեւ:
  -   Միջազգային