Հայաստանի կառավարութիւնը հաստատեց 2009թ.-ի պետական բիւջէի<br /> վերաբաշխման արձանագրային որոշումների փաթեթը<br />


Հայաստանի կառավարութիւնը հաստատեց 2009թ.-ի պետական բիւջէի
վերաբաշխման արձանագրային որոշումների փաթեթը

  • 12-03-2009 17:45:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութեան մարտի 12-ի նիստում հաստատուեց 2009թ.-ի պետական բիւջէի վերաբաշխման արձանագրային որոշումների փաթեթը: Ինչպէս նիստին յաջորդած ճեպազրույցում յայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը, փաթեթի ընդունման նպատակն է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով Հայաստանում առաջացած ոչ դրական զարգացումներին աւելի համարժէք արձագանքումը: Նրա խօսքերով, համաշխարհային տնտեսութիւնը մտել է անկման փուլ, ինչը, բնականաբար նաեւ իր բացասական ազդեցութիւնն ունի Հայաստանի տնտեսութեան վրայ: Տ.Դավթեանը նշեց, որ կառավարութիւնը ունի իրադարձութիւններին համարժէք արձագանքելու գործիքակազմ: Ըստ այդմ կառավարութիւնն անցնում է բիւջէտային պլանաւորման եռամսյակային սկզբունքների: «Բիւջէտային օրենսդրութիւնը բաւականին ճկուն է, ունի լաւ հնարաւորութիւններ արագ արձագանքելու իրավիճակի այս կամ այն փոփոխությանը»,- ընդծգեց ֆինանսների նախարարը: Ըստ Տ.Դաւթեանի, վերանայման ենթակայ չեն սոցիալական ծախսերը` նպաստները, կենսաթոշակները, աշխատավարձերը, որոնք կազմում են պետբիւջէի ընդհանուր ծաւալի 25%-ը: Դրանք կիրականացուեն նախանշված ժամանակացույցով: Նախարարի խօսքերով, վերաբաշխման չեն ենթարկվելու նաեւ բիւջէով նախատեսուած կարեւորագոյն սոցիալ-տնտեսական ծրագրերը: Առաջին եռամսյակից 4-րդ եռամսյակ կտեղափոխուեն այն ծախսերը, որոնք ներկայումս առաջնահերթ չեն. մասնաւորապէս, գոյքի, աւտոմեքենաների ձեռքբերում: Կկրճատուեն պետական կառավարման համակարգի ծախսերը, գործուղումները: «Այս պահի դրութեամբ դժուվար է կանխատեսել, թէ գլոբալ զարգացումները ինչպէս կընթանան, եւ դրանից կախուած մեր տնտեսութիւնը ինչ դինամիկա կունենայ մինչեւ տարեվերջ: Ուստի ռիսկային եկամուտների հաւաքագրման վրայ հիմնուած ծախսերը տեղափոխում ենք տարեվերջ»,- նշեց Տ.Դավթեանը` յաւելելով, որ ծախսերի վերանայման այս քայլը թոյլ կտայ բիւջէն դարձնել աւելի կանխատեսելի: «Այս որոշումը վերաբերում է ծախսերի վերաբաշխմանը, ոչ թէ կրճատմանը»,- ընդգծեց նախարարը: Միաժամանակ նշուեց, որ եկամտային յատուածում ռիսկային ծաւալը գնահատւում է մօտ 131 մլրդ դրամ:
  -   Տնտեսութիւն