Գագիկ Մինասեան. «Ներկայումս պետական բիւջէի վերանայման որեւէ<br /> հրամայական չկայ»<br />


Գագիկ Մինասեան. «Ներկայումս պետական բիւջէի վերանայման որեւէ
հրամայական չկայ»

  • 12-03-2009 17:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութիւնը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի եւ ազգային արժոյթի` դրամի, արժեզրկման հետեւանքները մեղմելու ուղղութեամբ արդէն հանդէս է եկել որոշակի օրենսդրական փոփոխութիւններ կատարելու եւ ենթաօրենսդրական ակտեր ընդունելու նախաձեռնութեամբ: Վերջին օրերին վարչապետը եւ կառավարութեան որոշ անդամներ նաեւ խորհրդակցութիւններ են անցկացրել կոալիցիոն կուսակցութիւնների խորհրդարանական խմբակցութիւնների հետ, իսկ մարտի 12-ին նախատեսւում է վարչապետի հանդիպումը ընդդիմադիր «Ժառանգութիւն» խմբակցութեան հետ, որոնց արդիւնքում, հնարաւոր է, նոր նախաձեռնություններ ի յայտ գան: Այս մասին մարտի 12-ին «Հայեացք» ակումբում յայտնեց Ազգային Ժողովի Ֆինանսավարկային եւ բիւջէտային հարցերի մշտական յանձնաժողովի նախագահ, հանրապետական Գագիկ Մինասեանը: Նա յայտարարեց, որ ներկայումս պետական բիւջէի վերանայման «որեւէ հրամայական չկայ»: Ըստ Գ.Մինասեանի, բիւջէտային համակարգի մասին Հայաստանի օրէնքը հնարաւորութիւն է տալիս կառավարութեանը նախատեսուած որոշ ծախսերի կատարումը տեղափոխել աւելի ուշ ժամկէտի, մասնաւորապէս, չորրորդ եռամսյակ: «Մենք ակնկալում ենք, որ բաւականին բարդ իրավիճակ պէտք է լինի մեր բիւջէի հաւաքագրման առումով, սակայն երբեք չենք պատրաստւում մեր սոցիալական ուղղուածութեան ծախսերը կրճատել»,- ասաց նա: Ինչ վերաբերում է բիւջէի մուտքային մասին, ապա, ըստ Գ.Մինասեանի, առկայ են բաւականին լուրջ ռեզերվներ, մասնաւորապէս, նախորդ տարիներին կուտակած եւ չծախսած 77 մլրդ դրամի գումարը հնարաւորութիւն կտայ, աւելացնելով դեֆիցիտը մինչեւ 3 տոկոս, ապահովել բիւջէի բոլոր ծախսային յօդուածները: Անդրադառնալով մարտի 3-ից դրամի եւ արտարժոյթի ազատ փոխարժէքի վերականգմանը, Գ.Մինասեանը նշեց, որ Կենտրոնական բանկը այլեւս որեւէ ինտերվենցիա չի կատարում դրամի արժէքը պահելու համար, միայն երբեմն փորձում է միջամտել` կտրուկ տատանումերը մեղմելու նպատակով: Նրա խօսքերով, ներկայումս «դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ պահպանում է իր կայունութիւնը, իսկ ԿԲ-ի կողմից իրականացyող միջամտութիւնները գումարային առումով զրոյականի են հաւասար»: Գ.Մինասեանի գնահատմամբ, դրամի 20 տոկոս արժեզրկման հետեւանքով ապրանքային շուկայում առաջացած գների տատանումները արդէն դադարել են, եւ գները կայունացել են: Նշուեց նաեւ, որ այսուհետ դրամ/դոլար փոխարժէքի հնարաւոր տատանումները պայմանաւորուած կլինեն միջազգային շուկայում դոլարի տատանումներով:
  -   Տնտեսութիւն