Դրական լուծում է ստացել Հայաստանի Մարդու իրաւունքների<br /> պաշտպանի գրասենեակ յղուած 429 բողոք<br />


Դրական լուծում է ստացել Հայաստանի Մարդու իրաւունքների
պաշտպանի գրասենեակ յղուած 429 բողոք

  • 10-03-2009 19:45:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի ընթացքում ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակ դիմել է 5 800 քաղաքացի: 429 բողոքների դրական լուծում է տրուել,-այս մասին յայտնեց ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը` մարտի 10-ին ներկայացնելով մարդու իրաւունքների վիճակի մասին 2008թ.-ի իր զեկոյցը: Մարդու իրաւունքների խախտումների թւում Պաշտպանը նշեց հաւաքների ազատութեան իրաւունքի խախտումները. ըստ նրա, 90-ից աւելի դէպքերում ընդդիմությանը չի թույլատրվել զանգվածային միջոցառում անցկացնել: Մինչդեռ փորձը ցոյց է տուել, որ ընդդիմութեան միջոցառումները խաղաղ ու հանգիստ են անցել, եւ պարզ չէ, թէ ինչ տեղեկատուութեան հիման վրայ իշխանութիւնները չեն թույլատրել դրանց անցկացումը: Խօսքի ազատութեան եւ լրագրողների անվտանգութեան խնդիրների թւում Պաշտպանը յիշատակեց, մասնաւորապէս, ոստիկանի կողմից «Չորրորդ իշխանութիւն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանին հարուածելու եւ գետնին գցելու փաստը, որն առայսօր իշխանութեան կողմից արձագանք չի գտել: Նա յիշատակեց նաեւ ընդդիմադիր «Ժամանակ Երեւան» թերթի լրագրող Կարինէ Յարութիւնյանին «Գլաձոր» համալսարանից աշխատանքից ազատ արձակելու դէպքը: «Պարզուֆեց, որ ինչ-որ մի փուլից նա չի համապատասխանում դասախոսի կոչմանը»,- նկատեց Արմէն Յարութիւնեյանը: Պաշտպանը յիշատակեց օրէնքի ոչ տարբերակուած մօտեցման երկու` «ԳԱԼԱ» հեռուստաընկերութեան եւ «Բջնի» հանքային ջրերի գործարանի, դէպքերը: Նա ընդգծեց, որ Պաշտպանի գրասենեակը քննութեան առարկայ չի դարձրել այն հարցը, թէ նշուած ընկերութիւնները օրէնքի հետ խնդիրներ ունե՞ն, թէ` ոչ: Պաշտպանը որպէս մտահոգիչ բնորոշեց քրէակատարողական հիմնարկներում առկայ «շատ մեծ» վախի մթնոլորտը, ինչի պատճառով մարդիկ չեն խօստովանում խոշտանգումների փաստը: Նա յիշատակեց նաեւ անմեղութեան կանխավարկածի սկզբունքի խախտման դէպքերից մէկը: Ա.Յարութիւնեանի գնահատմամբ, շատ լուրջ է սեփականութեան իրաւունքի պաշտպանութեան խնդրի հետ կապուած իրավիճակը. Պաշտպանի գրասենեակը ստացել է խնդրին առնչուող 100-ից աւելի բողոքներ, որոնք, մասնաւորապէս, վերաբերում են անշարժ գոյքի կադաստրային արժէքից ցածր գնահատուելու իրողությանը: Պաշտպանն ընդգծեց, որ 7 տարուայ ընթացքում որեւէ քաղաքացի Հայաստանում նշուած իրաւունքի պաշտպանութեան հետ կապուած որեւէ դատ չի շահել` այն դէպքում, երբ ՀՀ քաղաքացիները, դիմելով Մարդու իրաւունքների եւրոպական դատարան, մեծամասամբ շահում են դատերը: Ա.Յարութիւնեյանը նշեց, որ Մարդու իրաւունքների գրասենեակը շատ բողոքներ է ստացել աշխատանքից ազատելու հարցի առնչութեամբ. ըստ նրա, ազատումները օրէնքի տառի տեսակետից հիմնաւորուած են, սակայն դրանց քանակը բաւականին մեծ է:
  -   Մարդու իրաւունքներ