ԵՄ-ն մտադիր է պայքարել տղամարդկանց եւ կանանց աշխատավարձերի<br /> հաւասարութեան համար<br />


ԵՄ-ն մտադիր է պայքարել տղամարդկանց եւ կանանց աշխատավարձերի
հաւասարութեան համար

  • 05-03-2009 18:00:00   |   |  Միջազգային
ԲՐԻՒՍԷԼ, 5 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրոպական յանձնաժողովը տեղեկատուական քարոզարշավ է սկսել Եւրամիութեան երկրներում տղամարդկանց եւ կանանց աշխատավարձերի անհաւասարութեան դէմ պայքարի նպատակով, յայտնել է աշխատանքի տեղավորման եւ հաւասար հնարաւորութիւնների եվրոհանձնակատար Վլադիմիր Շպիդլան: «Տղամարդկանց եւ կանանց աշխատանքի վարձատրության անհաւասարութեան դէմ պայքարի համար անհրաժեշտ է գործել բոլոր մակարդակներում եւ ներգրաւել բոլոր շահագրգիռ անձանց` գործատուներին, արհմիութիւնները, իշխանութեան ներկայացուցիչներին եւ հասարակ քաղաքացիներին: Մեր քարոզարշավը կյիշեցնի բոլորին, որ կանայք Եւրամիութեան երկրներում առայժմ աւելի քիչ են վաստակում, քան տղամարդիկ, եւ ուշադրութիւնը կբեւեռի հնարաւոր գործողութիւնների վրայ»,- յայտարարել է եվրոհանձնակատարը: Մարտի 8-ին` Կանանց միջազգային օրուան նուիրուած այս արշաւի նշանաբանն է` «Հաւասար աշխատանքի համար հաւասար վարձատրութիւն»: Երեքշաբթի Եւրոպական յանձնաժողովը ներկայացրել է տղամարդկանց եւ կանանց հաւասարութեան մասին ամենամեայ հաշուէտւութիւնը, համաձայն որի, չնայած որոշակի առաջընթացին, շատ ոլորտներում սեռերի անհաւասարութիւնը պահպանւում է: Այսպէս, կանայք ստանում են միջինը 17,4%-ով աւելի քիչ, քան տղամարդիկ, եւ յաճախ աշխատում են ցածր վարձատրւող ասպարէզներում: Ընդ որում բուհերի շրջանաւարտների 59%-ը կանայք են: Տղամարդկանց եւ կանանց աշխատանքի հաւասար վարձատրության սկզբունքը ԵՄ հիմնարար սկզբունքներից մէկն է: Այն ամրագրուել է դեռեւս 1957 թուականի Հռոմի պայմանագրում եւ վերահաստատուել 1975 թուականի դիրեկտիվով, որն արգելում է աշխատանքի վարձատրության ցանկացած խտրականութիւն ըստ սեռական յատկանիշի:
  -   Միջազգային