Ռուսաստանը տնտեսական ճգնաժամ է ապրում<br />


Ռուսաստանը տնտեսական ճգնաժամ է ապրում

  • 03-03-2009 15:28:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը, ինչպէս ողջ աշխարհը, լուրջ տնտեսական ճգնաժամ է ապրում: Այս մասին յայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը: ՌԴ ֆինանսների նախարարութեան ղեկավարը CNN հեռուստաալիքին տուած բացառիկ հարցազրոյցի ժամանակ նշել է երկու հիմնական ճակատագրական սխալներ, որոնք թոյլ է տուել ռուսական կառավարութիւնը: Նախ եւ առաջ, կառավարութիւնը չնվազեցրեց ռուսական տնտեսութեան անմիջական կախուածութիւնը նաւթի արտահանումից, ինչը եւ հանգեցրեց այսօրուայ վիճակին: Եվ երկրորդը, ըստ Կուդրինի, կառավարութիւնը ծախսել է աւելի շատ փող, քան կարող էր թոյլ տալ իրեն: Եվ դա իր հերթին մեծացրել է սղաճը:
  -   Միջազգային