Հարկային պրեսինգի չդիմելու եւ աշխատատեղերը պահպանելու<br /> դէպքում Հայաստանի տնտեսական վիճակը կթեթեւանա,- գտնում է Արա<br /> Նռանեանը<br />


Հարկային պրեսինգի չդիմելու եւ աշխատատեղերը պահպանելու
դէպքում Հայաստանի տնտեսական վիճակը կթեթեւանա,- գտնում է Արա
Նռանեանը

  • 03-03-2009 14:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տնտեսական ճգնաժամը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական մարտահրաւեր է: Այսպիսի տեսակէտ յայտնեց Հայաստանի Ազգային Ժողովի «ՀՅԴ» խմբակցութեան անդամ, տնտեսագէտ Արա Նռանեանը մարտի 3-ի ասուլիսում: Նրա խօսքերով, ներկայումս սկսուած ճգնաժամը էապէս տարբերւում է կապիտալիստական համակարգին յատուկ պարբերական ճգնաժամերից: «Եթէ ուսումնասիրում ես տարբեր երկրների տնտեսական կեանքը, ապա տեսնում ես, որ հարաւ-արեւելյան Ասիայի երկրներում մարդիկ շատ են աշխատում, ստեղծում են աւելի մրցունակ ապրանքներ, սակայն վաստակում են աւելի քիչ, քան արեւմուտքում»,- ասաց Ա.Նռանեանը: Պատգամաւորը յաւելեց, որ թէեւ արեւմուտքում մարդիկ ստեղծում են պակաս մրցունակ ապրանքներ, նրանք ունեն բարձր կենսամակարդակ, եւ դա ի շնորհիւ արեւմտյան իւրայատուկ ֆինանսական համակարգի: Այժմ, ինչպէս նշեց Ա,Նռանեանը, այդ համակարգը փուչիկի նման պայթել է, ինչի արդիւնքում էլ առաջացել է համաշխարհային ճգնաժամը: ՀՅԴ-ական գործչի խօսքերով, գտնուելով ընդհանուր ֆինանսա-տնտեսական հոսանքի մէջ, Հայաստանը չի կարող ֆ ճգնաժամի բացասական ազդեցութիւններից: Սակայն, ըստ նրա, Հայաստանը կարող է մեղմացնել այդ ազդեցութիւնները` հիմնականում ներքին արտադրողին խրախուսելու եւ արտահանումը խթանելու միջոցով: «Շատ բան կախուած է այն հանգամանքից, թէ որքան օպերատիւ կգործի մեր կառավարութիւնը: Եթէ մենք ի վիճակի լինենք հարկային պրեսինգ չանել, աշխատատեղերը գոնէ պահպանել, վճարել աշխատավարձ` վիճակը կթեթեւանա»,- ասաց Ա.Նռանեանը: Նա յայտնեց, որ այդ մասին ՀՅԴ-ականները տեղեկացրել են հանրապետութեան վարչապետին: Անդրադառնալով ԱՄՆ-ի դոլարի փոխարժեքը մինչեւ 360-380 դրամի բարձրացնելու վերաբերեալ Կենտրոնական բանկի նախագահի յայտարարութեանը, տնտեսագէտը նշեց, որ վերջին տարիներին արձանագրուած դրամի բարձր փոխարժէքի վնասակարությունը բոլորի համար փաստ է: Ըստ նրա, դոլարի գնի բարձրացումը պարզապէս անհրաժեշտութիւն էր, սակայն դեռ հարց է` արդեօ՞ք ԿԲ-ի այդ որոշումը փոքր-ինչ ուշացած չէ:
  -   Տնտեսութիւն