Հայաստանի ԿԲ-ն թողարկել է «Ցուլ» ոսկէ յուշադրամ<br />


Հայաստանի ԿԲ-ն թողարկել է «Ցուլ» ոսկէ յուշադրամ

  • 24-02-2009 19:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկը «Կենդանակերպի նշաններ» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է ցուլի պատկերով ոսկէ յուշադրամ: Ծրագրում ներառուած են կենդանակերպի տասներկու նշանները: Ըստ ՀՀ ԿԲ հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, յուշադրամի դիմերեսի կենտրոնում պատկերուած է Հայաստանի Հանրապետութեան զինանշանը, որից ներքեւ, շրջագծով, հայերէն եւ անգլերէն անուանական արժէքի մակագրությունն է` «DRAM 10000 ԴՐԱՄ»: Զինանշանից վերեւ նշուած է թողարկման տարեթիւը` «2009»: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Նշուած շրջանագծի եւ եզրաշուրթի միջեւ առկայ է երկրորդ գծավոր շրջանագիծը: Շրջանագծերի միջեւ դաշտը բաժանուած է տասներկու հաւասար մասերի, որոնցում պատկերուած են կենդանակերպի նշանների գրաֆիկական խորհրդանիշները: Եզրաշուրթի մօտ, վերեւում` հայերէն, իսկ ներքեւում` անգլերէն, շրջանագծով մակագրուած է, համապատասխանաբար, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA»: Յուշադրամի դարձերեսի կենտրոնում աստղային երկնքի ֆոնի վրայ ցուլի պատկերն է: Վերեւի աջ ասում պատկերուած է ցուլ կենդանակերպի նշանի խորհրդանիշը: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Շրջանագծի եւ եզրաշուրթի միջեւ, վերեւում` լատիներէն, իսկ ներքեւում` ռուսերէն, նշուած է համաստեղութեան անուանումը, համապատասխանաբար, «TAURUS» եւ «ՏԵԼԵՑ»: Դարձերեսի դաշտի ձեւաւորման համար օգտագործուել են գունաւոր ներկեր: Յուշադրամը շրջանագծով, երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Յուշադրամի ուրվագծերի հեղինակն է Ու. Վալեժակը: Յուշադրամը դրվագվել է Լեհաստանի դրամահատարանում: Յուշադրամի անուանական արժէքը 10 հազար դրամ է, մետաղը` ոսկի, հարգը` 900, զանգվածը` 8,6 գ, տրամագիծը` 22 մմ, որակը` լավացված, դրամաշուրթը` ատամնաւոր, տպաքանակը` մինչեւ 10 հազար հատ:
  -   Տնտեսութիւն