Հնդկաստանում երեխային ամուսնացրել են շան հետ<br />


Հնդկաստանում երեխային ամուսնացրել են շան հետ

  • 19-02-2009 15:07:00   |   |  Միջազգային
ԴԵԼԻ, 19 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հնդկաստանի Օրիսայի նահանգում փոքրիկին ամուսնացրել են շան հետ: Նման արտառոց եղանակով ծնողները փորձել են երեխային պաշտպանել անէծքից, որ նրան դատապարտում էր վագրի կերակուր դառնալ: Երբ երկամյա Սագուլա Մունդայի առաջին ատամը դուրս եկաւ ոչ թէ ստորին, այլ վերին լնդի վրայ, նրա ծնողները դա վատ նախանշան համարեցին: Համաձայն տեղի հավատալիքների, նման երեխային մահ է սպառնում վագրից կամ այլ գիշատչից: Նրան դաժան ճակատագրից փրկել է կարող է միայն ամուսնութիւնը շան հետ: Հարսանեկան արարողութեանը Պատարփուր գիւղում մասնակցել է մօտ 150 մարդ: Այն բանից յետոյ, երբ հոգեւորականները աղօթք են ասել սանսկրիտով, ի պատիւ նորապսակների կերուխում է կազմակերպուել: Մարդկանց եւ կենդանիների միջեւ հարսանիքները որպէս չար ոգիներից պաշտպանութեան միջոց լայնօրէն տարածուած են Հնդկաստանի գիւղական շրջաններում: Այդ ամուսնութիւններն իրաւաբանական ուժ չունեն:
  -   Միջազգային