Հնդկաստանում երեխային ամուսնացրել են շան հետ<br />


Հնդկաստանում երեխային ամուսնացրել են շան հետ

  • 19-02-2009 15:07:00   | Հնդկաստան  |  Միջազգային
ԴԵԼԻ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հնդկաստանի Օրիսայի նահանգում փոքրիկին ամուսնացրել են շան հետ: Նման արտառոց եղանակով ծնողները փորձել են երեխային պաշտպանել անեծքից, որ նրան դատապարտում էր վագրի կերակուր դառնալ: Երբ երկամյա Սագուլա Մունդայի առաջին ատամը դուրս եկավ ոչ թե ստորին, այլ վերին լնդի վրա, նրա ծնողները դա վատ նախանշան համարեցին: Համաձայն տեղի հավատալիքների, նման երեխային մահ է սպառնում վագրից կամ այլ գիշատչից: Նրան դաժան ճակատագրից փրկել է կարող է միայն ամուսնությունը շան հետ: Հարսանեկան արարողությանը Պատարփուր գյուղում մասնակցել է մոտ 150 մարդ: Այն բանից հետո, երբ հոգեւորականները աղոթք են ասել սանսկրիտով, ի պատիվ նորապսակների կերուխում է կազմակերպվել: Մարդկանց եւ կենդանիների միջեւ հարսանիքները որպես չար ոգիներից պաշտպանության միջոց լայնորեն տարածված են Հնդկաստանի գյուղական շրջաններում: Այդ ամուսնություններն իրավաբանական ուժ չունեն:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play