Կայացել է Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը


Կայացել է Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը

  • 12-04-2011 18:55:47   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Ապրիլի 12-ին ՀՀ կառավարութիւնում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի երրորդ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսեանը: Համաձայն հաստատուած օրակարգի, խորհուրդը քննարկել է ,հայաստանի Հանրապետութիւնում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասինէ ՀՀ օրէնքում փոփոխութիւններ եւ լրացում կատարելու մասինէ ՀՀ օրէնքի նախագիծը` լրամշակուած խորհրդի նախորդ` ս.թ. մարտի 4-ին կայացած նիստում ներկայացուած առաջարկութիւններով ու դիտողութիւններով: Օրէնքի նախագիծը հաստատուել է խորհրդի կողմից եւ յանձնարարուել է Արդարադատութեան նախարարութեանը յստակեցնել նախագծի որոշ դրոյթների ձեւակերպումները: Մէկ այլ հարցով Քաղաքաշինութեան նախարար Վարդան Վարդանեանը ներկայացրել է ՀՀ կառավարութեան 2010թ. դեկտեմբերի 30-ի թիւ 1757-ն որոշմամբ հաստատուած ,հայաստանի Հանրապետութեան տարածքում ինքնակամ շինարարութեան դէմ պայքարի հիմնախնդիրների լուծման հայեցակարգի անհրաժեշտ միջոցառումների իրականացման ժամանակացոյցե-ի 8-րդ կէտով նախատեսուած առաջարկութիւնները, որոնք վերաբերում էն պետական վերահսկողութեան իրականացման արդիւնաւէտութեան բարձրացման եւ ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նուազեցման խնդիրներին: Վարչապետ Սարգսեանը յանձնարարել է հնչեցուած առաջարկութիւնները ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարութիւն: Նիստում քննարկուած մէկ այլ` ,քաղաքաշինական գործունէութեան հսկողութեան եւ վերահսկողութեան մասինէ ՀՀ օրէնքի նախագծի առնչութեամբ կառավարութեան ղեկավարը յանձնարարել է քաղաքաշինութեան նախարարին քննարկել այն բոլոր շահագրգիռ մարմինների հետ:
  -   Տնտեսութիւն