Շուեդիան վերսկսում է ատոմային ռեակտորների աշխատանքը<br />


Շուեդիան վերսկսում է ատոմային ռեակտորների աշխատանքը

  • 06-02-2009 18:57:00   |   |  Միջազգային
ՍՏՈԿՀՈԼՄ, 6 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 30 տարի անց այն բանից յետոյ, երբ Շվեդիայի կառավարութիւնը վճռեց դադարեցնել երկրի միջուկային ռեակտորների աշխատանքը, այստեղ կը վերականգնեն դրանց շինարարութիւնը: Շուեդիան եւրոպական միակ երկիրը չէ, որը գազային պատերազմից յետոյ որոշել է վերանայել էներգետիկական պաշարների օգտագործումը: Շուեդիան միացել է Եւրամիութեան այն երկրների ցանկին, որոնք վառելիքայինի փոխարէն նախընտրել են ատոմային էներգիան, որպէսզի նուազեցնեն CO2-ի արտանետումները շրջակայ միջավայր, գրում է «Թայմսը»: Եւրոպական որոշ երկրներ վերադարձել են ատոմային էներգայի օգտագործման գաղափարին այն բանից յետոյ, երբ նուազեց այնպիսի մի գազամատակարարի յուսալիութիւնը, ինչպիսին Ռուսաստանն է: Լեհաստանը ծրագրում է առաջին ատոմային ռեակտորները կառուցել մինչեւ 2020, Ֆինլանդիան` 2011 թուվականը: Մեծ Բրիտանիան անցած տարի որոշել էր արդիականացնել ունեցած ռեակտորները, իսկ Ֆրանսիան պատուիրել է արդէն 61-րդ միջուկային ռեակտորը:
  -   Միջազգային