Չինաստանին սպառնում է թռչնագրիպի համաճարակ<br />


Չինաստանին սպառնում է թռչնագրիպի համաճարակ

  • 21-01-2009 16:50:00   |   |  Միջազգային
ՊԵԿԻՆ, 21 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանի առողջապահութեան ոլորտի մասնագէտները նախազգուշացնում են, որ առաջիկայ ամիսներին երկրում կարող են յաճախակի դառնալ թռչնագրիպով մարդկանց վարակման դէպքերը: Բժիշկների մտավախութեան պատճառ է դարձել 16-ամեայ պատանու մահը երկրի կենտրոնական Խունան նահանգում: Ընդամէնը տարեսկզբից Չինաստանում թռչնագրիպի վիրուսից երեք մարդ է մահացել: Հաստատուել է, որ հիւանդութեան զոհերից մէկը` 19-ամեայ մի աղջիկը Պեկինում մահացել է բադերի հետ շփումից յետոյ: Հաղորդւում է նաեւ մի նորածնի մասին, որը օրհասական վիճակում էր գտնւում, սակայն բժիշկներին յաջողուել է յաղթել վիրուսին, եւ այժմ երեխայի կեանքին ոչինչ չի սպառնում: Մինչդեռ փոքրիկի մայրը վախճանուել է: Մահուան պաշտօնական պատճառը առայժմ չի նշւում, ըստ բժիշկների, բոլոր ախտանշանները ցոյց են տալիս, որ կինը մահացել է թռչնագրիպից: Չինաստանի գիւղատնտեսութեան նախարարութիւնը հաղորդում է, որ թռչնագրիպի նշաններ են յայտնաբերուել երկրի մի քանի նահանգների բնակիչների մօտ, այդ թւում Շանհայում եւ Խունանում:
  -   Միջազգային