Ծաղկաձորում առաջին անգամ կանցկացուի լեռնադահուկային սպորտի<br /> միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշար<br />


Ծաղկաձորում առաջին անգամ կանցկացուի լեռնադահուկային սպորտի
միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշար

  • 16-01-2009 19:20:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 17-20-ին Ծաղկաձորում առաջին անգամ կանցկացուի լեռնադահուկային սպորտի միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշար, որին կմասնակցեն 10 երկրների 28 մարզիկներ: Ծրագրում ընդգրկուած է 2 մրցաձեւ` յատուկ եւ հսկայ ոլորավայրէջք: Հայաստանը որպէս կազմակերպիչ երկիր կներկայացնի 2 թիմ: Մրցաշարը ներկայացուցչական է, քանզի Ծաղկաձոր են ժամանել 1-30 վարկանիշային գործակիցներ ունեցող 6 մարզիկներ: Մրցաշարի կազմկոմիտեն նախապատրաստական բոլոր աշխատանքներն արեն աւարտել է: Միջազգային չափանիշներին լիովին համապատասխանում են սահուղին, ճոպանուղին, կգործեն սննդի եւ բուժկէտերը, մամուլի կենտրոնը:
  -   Սպորտ