Քոբուլեթիում բացուեց հայկական կիրակնօրեայ դպրոց


Քոբուլեթիում բացուեց հայկական կիրակնօրեայ դպրոց

  • 11-04-2011 21:00:55   |   |  Հասարակութիւն
Աջարիայի Հայերի միութեան 7- ամեայ պատմութեան ընթացքում ապրիլի 10-ին Քոբուլեթիում առաջին անգամ բացուեց կիրակնօրեայ դպրոց: Առաջին 17 աշակերտները մեծ եռանդով սկսեցին ծանօթանալ իրենց նախնիների արմատներին. նրանք հայերէնով գրել-կարդալ կը սովորեն Քոբուլեթիի Հայ Համայնքի գրասենեակում: Ըստ Աջարիայի Հայ Համայնքի մամլոյ պատասխանատու Արթուր Յովհաննիսեանի, Կիրակնօրեայ դպրոցի բացմանն աջակցեցին Աջարիայի հոգեւոր հովիւ Տէր Արարատ քահանայ Գումբալեանը, Հայ Համայնքը եւ որոշ չափով Քոբուլեթիի քաղաքապետարանը: Մինչ այդ՝ ապրիլի 7-ին, առաջին անգամ Քոբուլեթիում Հայ Համայնքը եւ հայկական եկեղեցին հանդիպեցին տեղի հայ երիտասարդների հետ: Միջոցառման ընթացքում որոշուեց, որ Բաթումիի երիտասարդների հետ միասին Քոբուլեթիի եւ Չաքուիի ակտիւ երիտասարդները կը մասնակցեն ՀՀ Սփիւռքի նախարարութեան ծրագրերին:
  -   Հասարակութիւն